![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4a/Microtubules_in_the_leading_edge_of_a_cell.tif/lossy-page1-640px-Microtubules_in_the_leading_edge_of_a_cell.tif.jpg&w=640&q=50)
Միկրոխողովակներ
From Wikipedia, the free encyclopedia
Միկրոխողովակներ ( նաև՝ մանրախողովակ), տուբուլինի պոլիմերներ են, որոնք կազմում են բջջակմախքի մի մասը և ապահովում են էուկարիոտիկ (կորիզավոր) բջիջների կառուցվածքն ու ձևը։ Միկրոխողովակները կարող են հասնել 50 միկրոմետր երկարության, 23-ից 27 նմ լայնության և 11-ից 15 նմ ներքին տրամագծի[2][3]։ Դրանք առաջանում են երկու գլոբուլային սպիտակուցների՝ ալֆա և բետա տուբուլինի դիմերի պոլիմերացման միջոցով պրոտոֆիլամենտների մեջ, որոնք այնուհետև կարող են միանալ լայնակի ուղղությամբ՝ կազմելով խոռոչ խողովակ՝ միկրոխողովակ։ Միկրոխողովակի ամենատարածված ձևը բաղկացած է 13 պրոտոֆիլամենտներից՝ գլանային դասավորությամբ[4]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4a/Microtubules_in_the_leading_edge_of_a_cell.tif/lossy-page1-640px-Microtubules_in_the_leading_edge_of_a_cell.tif.jpg)
![Tubulin and Microtubule Metrics Infographic](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/9d/Tubulin_Infographic.jpg/640px-Tubulin_Infographic.jpg)
Միկրոխողովակները կարևոր դեր ունեն մի շարք բջջային գործընթացներում։ Նրանք մասնակցում եը բջջի կառուցվածքի պահպանմանն և միկրոթելերի և միջանկյալ թելերի հետ միասին կազմում եը բջջակմախք։ Նրանք նաև կազմում են թարթիչների և մտրակների ներքին կառուցվածքը։ Դրանք հարթակներ են ապահովում ներբջջային տրանսպորտի համար և մասնակցում են տարբեր բջջային գործընթացների, ներառյալ սեկրետորային վեզիկուլների, օրգանոիդների և ներբջջային (մակրոմոլեկուլային հավաքների շարժումը[5]։ Նրանք նաև մասնակցում եը բջիջների բաժանմանը (միտոզով և մեյոզով) և հանդիսանում են միտոտիկ բաժանման հիմնակաը բաղադրիչներն, և մասնակցում էուկարիոտների քրոմոսոմների բաժանմանը։
Միկրոխողովակները ձևավորվում են միջուկներով և կազմում են ցենտրիոլներն, որոնք հայտնաբերվել է կենդանիների բազմաթիվ բջիջների կենտրոնում, ինչպես նաև մտնում են թարթիչների ու մտրակների կազմում։
Կաը բազմաթիվ սպիտակուցներ, որոնք կապվում են միկրոխողովակների հետ, ներառյալ փոխադրող սպիտակուցները՝ դինեինն և կինեզինը, սպիտակուցներն, որոնք միանում են միկրոխողովակներն, ինչպիսիք են կատանինն և այլ սպիտակուցներ, նրանք կարևոր են միկրոխողովակների դինամիկան կարգավորելու համար[6]։ Վերջերս գրամ-դրական մանրէում հայտնաբերվել է ակտինի նման սպիտակուց, որը կազմում է միկրոխողովակների նման կառուցվածք, և կոչվում է նանոխողովակ, մասնակցելով պլազմիդների տարանջատմանն։ Այլ բակտերիալ միկրոխողովակներն ունեն հինգ պրոտոֆիլամենտի օղակ[7]։