From Wikipedia, the free encyclopedia
Միքայել Վարոսյան (հուլիսի 5, 2003, Երևան, Հայաստան, ավելի հայտնի է որպես Միկա), հայ երիտասարդ երգիչ։ Նա ներկայացրել է Հայաստանը 2015 թվականի նոյեմբերին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթին, որտեղ կատարել է իր «Love» (Սեր) երգը[1][2] , զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։ (176 միավոր)։
2012 թվականից սկսած մասնակցել է «Մանկական եվրատեսիլ» մրցույթի հայաստանյան բոլոր փուլերին, սակայն երազանքին հասնելու համար միավորները չեն բավականացրել։ Նույն թվականին մասնակցել է «Նոր ալիք» մրցույթի հայաստանյան ընտրական փուլին։ 2013 թվականին Վառնա քաղաքում կայացած մանկական միջազգային “Golden Sparkles” մրցույթում 3 մրցանակի է արժանացել։ 2014 թվականին Միկան մասնակցել է Վիտեբսկ քաղաքում անցկացվող «Սլավյանսկի բազար» մրցույթին, որտեղ ներկայացնելով Հայաստանը գրավել է 3-րդ հորիզոնականը։ 2014 թվականից իր առաջին քայլերն է արել նաև հեռուստատեսային աշխարհում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.