From Wikipedia, the free encyclopedia
Միլան Շկոդա (չեխ․՝ Milan Škoda, հունվարի 16, 1986[1][2], Պրահա, Չեխոսլովակիա), չեխ ֆուտբոլիստ, հարձակվող։ Կարող է հանդես գալ նաև որպես կենտրոնական պաշտպան։ Հանդես է գալիս չեխական «Սլավիա» ֆուտբոլային ակումբի և Չեխիայի հավաքականի կազմում։
Քաղաքացիությունը | Չեխիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 16, 1986[1][2] (38 տարեկան) | ||
Ծննդավայր | Պրահա, Չեխոսլովակիա | ||
Հասակ | 190 սանտիմետր | ||
Քաշ | 80 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
2012 թվականին Միլան Շկոդան պայմանագիր է կնքել չեխական «Սլավիա» ֆուտբոլային ակումբի հետ։ 2012 թվականին թիմի ղեկը ստանձնեց Միրոսլավ Կոբեկը, ով Միլանին փորձարկեց կենտրոնական պաշտպանի դիրքում, որում նա հանդես էր եկել 2007 թվականին։
2014/15 մրցաշրջանի սկզբում թիմի մարզիչ դարձավ Միրոսլավ Բերանեկը, ով նրան նորից փորձեց հարձակվողի դիրքում։ Նա դարձավ 4 գոլի հեղինակ, և ճանաչվեց ամսվա լավագույն ֆուտբոլիստ[3]։ 2014 թվականի դեկտեմբերի 19-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը մինչև 2017 թվականը[4]։
Մրցաշրջանի վերջում թիմը գրավեց 2-րդ հորիզոնականը[5]։
Միլան Շկոդան Չեխիայի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը նշել է 2015 թվականին կայացած Իսլանդիայի հավաքականի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 2։1 հաշվով հօգուտ Իսլանդիայի հավաքականի։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.