![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/66/Miag-ao_Church_2010.jpg/640px-Miag-ao_Church_2010.jpg&w=640&q=50)
Միագաոյի եկեղեցի
From Wikipedia, the free encyclopedia
Վիլյանուևայի Սուրբ Թոմասի եկեղեցի, կրոնական կառույց Ֆիլիպինների Իլիլո նահանգի Միագաո քաղաքում, Ֆիլիպինների ամենահին և ամենագեղեցիկ կաթոլիկ եկեղեցիներից մեկը, ֆիլիպինյան ռոկոկոյի հիանալի օրինակ։ Ֆիլիպիններում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված չորս տաճարներից մեկն է՝ որպես Ֆիլիպինների բարոկկո եկեղեցի օբյեկտի մաս[1]։
Միագաոյի եկեղեցի | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | կաթոլիկական թեմական տաճար |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Miagao? |
Դավանանք | լատինական եկեղեցի |
Վանականություն | Augustinians? |
Թեմ | Archdiocese of Jaro? |
Հիմնական ամսաթվերը | 1797 |
Մասն է | Baroque Churches of the Philippines? |
Ժառանգության կարգավիճակ | National Cultural Treasure? և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս |
Նվիրված | Thomas of Villanova? |
Անվանված | Thomas of Villanova? |
Ճարտարապետական ոճ | բարոկկո ճարտարապետություն |
Հիմնադրված | 1797 |
Շինանյութ | ավազաքար |
![]() | |
![]() | |
![]() |
Միագաոյի եկեղեցին կառուցվել է 1786-1797 թվականներին բլրի գագաթին իսպանացի միսիոներ-ավգուստինյանների կողմից դեղին-նարնջագույն ավազաքարի մոնոլիտ բլոկներից[2][3]։ Եկեղեցու ճարտարապետությունը վառ վկայություն է ավգուստինյան միաբանութան վանականների շինարարական մեծ փորձի մասին (ոչ մի կողմակի ճարտարապետ կամ ինժեներ ներգրավված չի եղել նախագծման և շինարարության մեջ)։ Կառուցվել է որպես ամրացված եկեղեցի՝ քրիստոնյաներին մորո ցեղերի հարձրակումներից պաշտպանելու համար, այն մոնումենտալ է, ունի մեկուկես մետր բարձրությամբ պատեր, երկու ցածր, վերևում նեղացող պահակային աշտարակներ անհավասար բարձրությամբ[4] և գաղտնի անցումներ։ Գետնի մակարդակից 6 մետր խորություն ունեցող հիմքերով[5], հաստ սյուներով և հզոր կոնտրֆորսներով հագեցած շենքը լավ պաշտպանված է երկրաշարժերից։
Եկեղեցու ճակատը զարդարված է յուրահատուկ ոճով, ինչը արդյունք էր ֆիլիպինյան վարպետների կողմից եվրոպական կաթոլիկ ավանդույթի ստեղծագործական ընկալման։ Մասնագետները տաճարի ձևավորման մեջ տեսնում են նաև իսլամական և չինական ազդեցության տարրեր[6]։
Ճակատային մասի ամենահետաքրքիր մասը ճակտոնի ամբողջ բարձրութամբ ձգվող խորաքանդակն է, որը պատկերում է կոկոսյան արմավենի։ Լինելով ֆիլիպինյան լանդշաֆտի անբաժանելի մասը՝ կոկոսյան արմավենուն միաժամանակ ծառայում է որպես իմացության խորհրդանիշ։ Ֆիլիպինյան հինավուրց լեգենդը կոկոսյան արմավենու մասին պատմում է, որը սիրող մայրն իր երեխաներին է հանձնում այդ ծառը, որը պահում է նրանց ամբողջ կյանքի ընթացքում։ Միևնույն ժամանակ, ուսին մի տղա ունեցող տղամարդը հենվում է արմավենու վրա, ինչը վերաբերում է Սուրբ Քրիստոֆերի առասպելին, որը գետն անցկացրել է մանուկ Քրիստոսին և աշխարհի բոլոր դժվարությունները։ Հետաքրքիր է, որ Սուրբ Քրիստոֆերը հագել է տեղական ֆիլիպինական հագուստ։ Ճատոնի վրա՝ արմավենու ձախ և աջ կողմում, ներկայացված են տեղական բուսական աշխարհի այլ օրինակներ, մասնավորապես` պապայա և գուավա[4][7]։ Եկեղեցու հովանավոր սրբի՝ Սուրբ Թոմասի կերպարը երկու երեխաների հետ պատկերված է եկեղեցու գլխավոր մուտքի վերևում։