Մեջիմուրսկա
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Մեջիմուրսկա (անգլ.՝ Međimurska županija), վարչական-տարածքային միավոր Խորվաթիայի հյուսիսում։ Գտնվում է Դրավա և Մուրա գետերի միջև։ Տարածքի պատմական ոչ ապաշտոնական անվանումը Մեջդիմուրիե է, որը ծագում է Մուրա գետի անունից և միջև (խորվ.՝ međi) բառից։ Մեջիմուրսկայում է արտադրվում խորվաթական հայտնի տուրոշ պանիրը։
| |||||
Երկիր | Խորվաթիա | ||||
Կարգավիճակ | Խորվաթիայի վարչական բաժանում | ||||
Մտնում է | Խորվաթիա | ||||
Վարչկենտրոն | Չակովեց | ||||
Բնակչություն | 105 250 մարդ (օգոստոսի 31, 2021)[1] | ||||
Տարածք | 730 կմ² | ||||
Սահմանակցում է | Varaždin? և Koprivnica-Križevci? | ||||
Ժամային գոտի | Կենտրոնական եվրոպական ժամանակ և կենտրոնաեվրոպական ամառային ժամ | ||||
ISO 3166-2 կոդ | HR-20 | ||||
Հեռախոսային կոդ | 40 | ||||
medjimurska-zupanija.hr | |||||
Ժուպանության տարածքը 729 կմ² է։ Այն ամենից փոքրն է (Զագրեբ քաղաքից հետո), սակայն միաժամանակ ամանախիտ բնակեցվածը` 156.11 1 կմ² տարածքում։ Այն նաև Խորվաթիայի ծայրագույն հյուսիսային ժուպանությունն է. հարավից սահմանակցում է միայն Վարաժդինսկային։ Մեջիմուրսկան հյուսիս-արևելքից սահմանակցում է Հունգարիային, իսկ հյուսիսում ու հյուսիս-արևմուտքում` Սլովենիային։
Մեջիմուրսկան բավական ցածրադիր է. նրա բարձրությունը ծովի մակարդակից 120-344 մ է։ Հողը բերրի է։ 729 կմ² ընդհանուր մակերեսից գյուղատնտեսական նպատակներով օգտագործվում է գրեթե կեսը` 360 կմ²։ Անտառներն ու արոտավայրերը զբաղեցնում են 105 կմ² տարածք։
2011 թվականի մարդահամարի տվյալներով ժուպանության տարածքում բնակվում էր 113.804 մարդ, որի 96 %-ը խորվաթներ են։ Մեջիմուրսկայի ազգային փոքրամասնություններից են հունգարները, սլովենները (516), ալբանացիները (200) և գնչուները (5.107), սերբեր (249), ռուսներ (137)[2]։
Բնակիչների շրջանում գերիշխում է խորվաթերենի կայկավյան բարբառը (խորվաթերենի գրական հիմքը շտակավյան բարբառն է)[3]։ Շրջանի ավանդույթներն ու խոհանոցը իրենց վրա են կրել հունգարական ազդեցությունը։
Մեջիմուրսկայի կազմի մեջ է մտնում 25 միավոր` 3 քաղաք և 22 համայնք։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.