From Wikipedia, the free encyclopedia
Մեչիսլավ Դոմարադսկի (Դոմարադզկի) (բուլղար․՝ Мечѝслав Марѝан Домара̀дски, լեհ.՝ Mieczysław Marian Domaradzki, 2 հոկտեմբերի, 1949, Բժեգ, Լեհաստան - 26 հունիսի, 1998, Սեպտեմվրի, Բուլղարիա), լեհական ծագմամբ բուլղարացի հնէաբան, Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի անդամ, ավելի քան հարյուր գիտական հրատարակությունների հեղինակ։
Ծնվել է | հոկտեմբերի 2, 1949[1] Բժեգ, Լեհաստան |
---|---|
Մահացել է | հունիսի 26, 1998[1] (48 տարեկան) Սեպտեմվրի, Բուլղարիա |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Մասնագիտություն | մարդաբան, հնագետ, thracologist, պատմաբան և համալսարանի դասախոս |
Գործունեության ոլորտ | հնագիտություն |
Անդամակցություն | Բուլղարիայի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Կրակովի համալսարան |
Գիտական աստիճան | պրոֆեսոր |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[1], բուլղարերեն[1] և լեհերեն[1] |
Երեխա(ներ) | Spasimir Domaradzki? |
Mieczysław Domaradzki Վիքիպահեստում |
Մեչիսլավ Դոմարադսկին ծնվել է 1949 թվականի հոկտեմբերի 2-ին Լեհաստանի Բժեգ քաղաքում։ 1967 թվականից մինչև 1972 թվականը հնագիտություն է սովորել Կրակովի Յագելոնյան համալսարանում։ 1973 թվականին սկսել է աշխատել հին Թրակիայի տարածքում։ 1976 թվականին Մեչիսլավ Դոմարադսկին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Թրակիան ու կելտական արշավանքները» թեմայով. նրա գիտական ղեկավարն է եղել պրոֆեսոր Իվան Վենեդիկովը։ Այդ ժամանակից սկսած Մեչիսլավ Դոմարադսկին ապրել և աշխատել է Բուլղարիայում։
Դասախոսություններ է կարդացել Վելիկո Տիռնովոյի համալսարանում, կելտական արվեստին նվիրված դասընթաց է վարել Սոֆիայի Նոր բուլղարական համալսարանում։ Մեչիսլավ Դոմարադսկին դասախոսություններ է կարդացել նաև Կրակովի Յագելոնյան համալսարանում, Վարշավայի համալսարանում, Պրահայի Կարլի համալսարանում։ 1997 թվականի վերջին Մեչիսլավ Դոմարադսկին նշանակվել է Լեհաստանի Օպոլե քաղաքի համալսարանի հնէաբանության ամբիոնի վարիչ։ Նա եղել է Բուլղարիայում, Լեհաստանում ու Կենտրոնական Եվրոպայի այլ երկրներում անցկացված բազմաթիվ գիտաժողովների մասնակիցն ու կազմակերպիչը։
Մեչիսլավ Դոմարադսկին եղել է «Բուլղարիայի հնագիտական քարտեզ» նախագծի հիմնադիրը, ինչպես նաև նա առաջինն է հայտնաբերել Պիստիրոս[2] բնակատեղին, որ հիմնադրվել է մ.թ.ա. 5-րդ դարում Մարիցա գետի վերին հոսանքներում։ Այդտեղ գտած հնագիտական իրերի հիման վրա Մեչիսլավ Դոմարադսկու ջանքերով 1995 թվականին Բուլղարիայի Սեպտեմվրի քաղաքում բացվել է հնագիտական թանգարան, որը հետագայում կոչվել է Մեչիսլավ Դոմարադսկու անունով[3]։
Մեչիսլավ Դոմարադսկին մահացել է 1998 թվականի հունիսի 26-ին Բուլղարիայի Սեպտեմվրի քաղաքում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.