From Wikipedia, the free encyclopedia
Մեն Ցզի (մ.թ.ա. 372 թ. – մ.թ.ա. 289 թ. կամ մ.թ.ա. 385 թ. – մ.թ.ա. 303/302 թ.), չինացի փիլիսոփա, կոնֆուցիոսական ուսմունքի հետևորդ։ Հաճախ բնութագրվել է որպես «երկրորդ իմաստուն», այսինքն` իմաստությամբ Կոնֆուցիոսից երկրորդը։ Կոնֆուցիոսի աշակերտների չորրորդ սերնդի ներկայացուցիչ է։ Մենց Ցզին ժառանգել և զարգացրել է Կոնֆուցիոսի փիլիսոփայական ուսմունքը[3][4]։ Ապրելով «Պատերազմող պետությունների ժամանակաշրջան»–ում` նա իր կյանքի մեծ մասն անց է կացրել ճանապարհորդելով պետությունների միջև և խորհուրդներ տալով տարբեր իշխաններին։ Այդ իշխանների հետ զրույցները կազմում են «Մեն Ցզի» երկի հիմքը, որը հետագայում ընդգրկվել է կոնֆուցիոսական գրականության կանոնի մեջ։
Մեն Ցզի չինարեն՝ 孟子[1] | |
---|---|
Ծնվել է | մ. թ. ա. 372 |
Ծննդավայր | Ցզու, Ճոու, Չինական կայսրություն |
Մահացել է | մ. թ. ա. 289 |
Քաղաքացիություն | Ցզու |
Կրոն | Կոնֆուցիականություն |
Ազդվել է | Կոնֆուցիոս և Zisi? |
Մասնագիտություն | փիլիսոփա և գրող |
Ծնողներ | հայր՝ Մեն Ցզի, մայր՝ Մեն Մու[2] |
Mencius Վիքիպահեստում |
Մեն Ցզիի ուսմունքի հիմնական համոզմունքն այն էր, որ մարդիկ իրենց բնությամբ լավն ու բարի են, բայց մարդկանց այդ բնատուր որակը պահանջում է մշակման և զարգացման պատշաճ միջավայր։ Նա նաև սովորեցնում էր, որ կառավարիչները պետք է արդարացնեն իրենց իշխանական դիրքը՝ արդար կառավարելով իրենց հպատակներին, և այս իմաստով նրանք ստորադաս են զանգվածներին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.