From Wikipedia, the free encyclopedia
Չժոու արքայատոհմ (չինարեն՝ 周, գոյության ժամանակաշրջան․ հիմնադրումը՝ մ․թ․ա․ 1046 թվական, անկումը՝ մ․թ․ա․ 249 թվական), հին չինական դինաստիա, որի գերիշխանության ժամանակահատվածը հաջորդել է Շանին և նախորդել Ցինին[1]։ Չժոու արքայատոհմի իշխանության տարիները համընկնում են Հին Չինաստանի պատմության նույնանուն ժամանակահատվածի հետ, քանզի պատմագիտության մեջ ընդունված է այս երկրի հինաշխարհյան պատմությունը պարբերացնել ըստ երկիրը կառավարող արքայատոհմերի։
Չժոու արքայատոհմ | ||||
周 | ||||
---|---|---|---|---|
| ||||
Չժոու թագավորության սահմանները | ||||
Պետական կարգ | Միապետություն | |||
Մայրաքաղաք | Ըստ ժամանակաշրջանների՝ | |||
Թագավորանիստ ոստան | մայրաքաղաք | |||
Պետության գլուխ | արքա | |||
Արքայատոհմ | Չժոու արքայատոհմ | |||
Լեզու | չինարեն | |||
Կրոն | ավանդական կրոն | |||
Դեպքեր և իրադարձություններ | ||||
Պատմական շրջան | հին աշխարհ | |||
Հասարակարգ | ստրկատիրական հասարակարգ | |||
Հիմնադրում | մ․թ․ա․ 1046 թվական
| |||
Հզորության գագաթնակետ | Գոնխեի ժամանակաշրջան | |||
Անկում | մ․թ․ա․ 249 թվական | |||
Ժամանակագրական հաջորդականություն |
| |||
Ներկայիս տարածքում | Չինաստան | |||
| ||||
Պատմության պորտալ |
Չժոուն համարվում է Հին Չինաստանի ամենաերկար կառավարած արքայատոհմը։ Վերջինիս պատմությունը պայմանականորեն կարելի է բաժանել երեք մասերի՝ Արևմտյան Չժոու, Արևելյան Չժոու և Պայքարող թագավորությունների (Չժանգո) ժամանակաշրջան։ Երկպառակտչական պատերազմների և քոչվորական ցեղերի ասպատակությունների արդյունքում թուլացած Արևմտյան Չժոուն մասնատվում է մ․թ․ա․ 741 թվականին․ Արևմտյան Չժոուի թուլացմամբ, Չինաստանի մասնատմամբ և Արևելյան Չժոուի միավորիչ գործունեությամբ սկսվում է արքայատոհմի պատմության հաջորդ պարբերափուլը, որը հաճախ անվանում են «գարնան ու աշնան ժամանակաշրջան»։ Արևմտյան Չժոուի անկումից հետո միասնական թագավորությունը որպես այդպիսին վերանում է, իսկ Արևելյան Չժոուի պատմության վերջին տարիներին, որը հայտնի է «Պայքարող թագավորությունների ժամանակաշրջան» կամ Չժանգո անվանումով, թագավորական իշխանությունը կրում էր ձևական բնույթ։
Թագավորությունների անհաշտ պայքարը և չինական աշխարհի պառակտվածությունը շարունակվում է մինչև մ․թ․ա․ 249 թվականը, երբ Շին դինաստիան հաղթում է պատերազմում և հանձն առնում գերագահություն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.