From Wikipedia, the free encyclopedia
Մեհո Կոդրո (բոս․՝ Meho Kodro, հունվարի 12, 1967[1][2][3], Մոստար, Հերցեգովինա-Ներետվա կանտոն), հարավսլավցի և բոսնիացի ֆուտբոլիստ, հարձակվող, այժմ՝ մարզիչ։ Կենան Կոդրոյի հայրը։
Քաղաքացիությունը | Հարավսլավիա | |||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 12, 1967[1][2][3] (57 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Մոստար, Հերցեգովինա-Ներետվա կանտոն | |||||||||||||||||||||||
Հասակ | 188 սանտիմետր | |||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | |||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
1985 թվականին Մեհո Կոդրոն իր նորամուտը նշել է «Վելեժ» ակումբում։ Հարավսլավիայի Առաջին լիգայի առաջին երկու մրցաշրջաններում նա ընդամենը 14 հանդիպում է անցկացրել։ Սակայն այնուհետև դարձել է մեկնարկային կազմի խաղացող և մասնակցել 1985/86 թվականների Հարավսլավիայի գավաթի խաղարկության հաղթանակին[4]։
Հարավսլավիայի կազմալուծումից հետո՝ 1991 թվականին, նա տեղափոխվել է Իսպանիա, որտեղ միացել է «Ռեալ Սոսիեդադին»։ Սան Սեբաստիանի թիմի կազմում Կոդրոն անցկացրել է 4 մրցաշրջան՝ յուրաքանչյուրում խփելով առնվազն 10 գոլ։ 1993/94 մրցաշրջանում նա խփել է 23 գոլ[5], իսկ հաջորդում՝ 25[6]՝ Լա Լիգայի ռմբարկուների ցուցակում զբաղեցնելով համապատասխանաբար երրորդ և երկրորդ տեղերը[7]։
1995 թվականին Մեհոյին ձեռք է բերել «Բարսելոնան»։ Կապտանռնագույնների կազմում նա անցկացրել է 32 խաղ, խփել 9 գոլ, բայց մրցաշրջանի ավարտից և Յոհան Կրոյֆին հեռացնելուց հետո նա վաճառվել է «Տեներիֆեին»։ Այնտեղ Կոդրոն անցկացրել է 3 մրցաշրջան՝ մինչև 1999 թվականը, երբ թիմը դուրս է մնացել Պրիմերայից[6]։
Հետագայում Կոդրոն մեկական մրցաշրջան է անցկացրել «Դեպորտիվո Ալավեսում» և «Մակկաբիում» (Թել Ավիվ), որից հետո ավարտել է խաղացողի կարիերան[4][6]։
1991 թվականի սեպտեմբերի 4-ին Մեհո Կոդրոն իր նորամուտն է նշել Հարավսլավիայի ազգային հավաքականի կազմում Շվեդիայի հետ ընկերական խաղում։ Հարավսլավիայի կազմալուծումից հետո նա սկսել է խաղալ Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականում, որում անցկացրել է 13 խաղ և խփել 3 գոլ[6]։
Մարզչական կարիերան Մեհո Կոդրոն սկսել է 2006 թվականին՝ միանալով «Ռեալ Սոսիեդադի» մարզչական շտաբին։ 2008 թվականի հունվարի 5-ին նա նշանակվել է Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ այն բանից հետո, երբ Բոսնիայի ֆուտբոլի ֆեդերացիան ընդունել է նրա պայմանները և խոստացել լիարժեք անկախություն ֆուտբոլային հարցերում։ Սակայն շուտով ամեն ինչ փոխվել է. Կոդրոն հրաժարվել է գլխավորել ազգային հավաքականը Իրանի հետ ընկերական խաղում, քանի որ ֆեդերացիան այդ խաղը նշանակել էր առանց իր իմացության, և հեռացվել է աշխատանքից։ Նա հասցրել է անցկացնել ընդամենը 2 ընկերական հանդիպում[8]։
2008 թվականի ամռանը նա վերադարձել է Սան Սեբաստիան որպես պատանեկան թիմերի մարզիչ, երկու տարի անց նշանակվել է «Ռեալ Սոսիեդադ Բ»-ի գլխավոր մարզիչ[9]։
2014/15 մրցաշրջանում Կոդրոն եղել է «Սարաևո» ակումբի գլխավոր մարզիչը, 2016/17 մրցաշրջանում՝ շվեյցարական «Սերվետի» գլխավոր մարզիչը, իսկ 2020 թվականից նույն երկրի «Ստադ Լոզան Ուշի» ակումբի գլխավոր մարզիչն է[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.