Մեծ քսանյակի Լոնդոնի գագաթնաժողով (2009)
From Wikipedia, the free encyclopedia
Մեծ քսանյակի 2009 թվականի գագաթնաժողովը G20 երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների երկրորդ հանդիպումն է, որը նվիրված է համաշխարհային ֆինանսական ճգնաժամին։ Անցկացվել է 2009 թվականի ապրիլի 1-ին Լոնդոնում, Մեծ Բրիտանիա։
Գագաթնաժողովի հիմնական նպատակներն էին.
- Քննարկման շարունակությունը, որն սկսվել է Վաշինգտոնում կայացած հակաճգնաժամային գագաթնաժողովում։
- Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի քննարկում։
- Համաշխարհային տնտեսական անկման, գնանկումը կանխելու, ֆինանսական հատվածի ամրապնդման և պրոտեկցիոնիզմը կանխելու համար անհրաժեշտ գործողությունների քննարկում։
- Բանավեճ համաշխարհային ֆինանսատնտեսական համակարգի ամրապնդման վերաբերյալ։
- Համաշխարհային տնտեսության կայուն աճի անցման քննարկում։