![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a7/Causes_of_the_Great_Recession_%2528hy%2529.svg/langhy-640px-Causes_of_the_Great_Recession_%2528hy%2529.svg.png&w=640&q=50)
Մեծ անկման պատճառներ
From Wikipedia, the free encyclopedia
Մեծ անկման պատճառներ (անգլ.՝ Causes of the Great Recession), 2008 թվականին ԱՄՆ հիփոթեքային վարկային ճգնաժամով պայմանավորված Մեծ անկաման պատճառ հանդիսացած բազմաթիվ ուղղակի կամ անուղղակի գործոններ։ Հիփոթեքային վարկերի սկզբնական ճգնաժամի և դրան հաջորդած անկման հիմնական պատճառներն են՝ վարկավորման թույլ ստանդարտները, որոնք անշարժ գույքի շուկայում առաջացրեցին «պղպջակներ», որոնք էլ պայթեցին հետո, ԱՄՆ կառավարության վարած բնակարանային քաղաքականությունը, ոչ դեպոզիտար ֆինանսական հաստատությունների սահմանափակ կարգավորումը։ Ռեցեսիան սկսվելուն պես տարբեր միջոցներ ձեռնարկվեցին՝ արձանագրելով տարբեր աստիճանի հաջողություններ։ Դրանք ներառում են կառավարությունների հարկաբյուջետային քաղաքականությունը, կենտրոնական բանկերի դրամավարկային քաղաքականությունը, միջոցառումներ՝ օգնելու պարտք ունեցող սպառողներին վերաֆինանսավորել իրենց հիփոթեքային վարկը, իշխանությունների ցուցաբերած անհետևողական մոտեցումները՝ խնդրահարույց բանկային ոլորտներին և մասնավոր պարտատոմսերի սեփականատերերին օգնելու համար՝ ստանձնելով մասնավոր պարտքի բեռը կամ սոցիալականացնելով կորուստները։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a7/Causes_of_the_Great_Recession_%28hy%29.svg/320px-Causes_of_the_Great_Recession_%28hy%29.svg.png)