Մեծ Բուենոս Այրես (իսպ.՝ Gran Buenos Aires, GBA, իսպ.՝ Área Metropolitana de Buenos Aires, AMBA), ագլոմերացիան Արգենտինայի արևելքում։ Ներառում է Բուենոս Այրես մայրաքաղաքը և Բուենոս Այրես նահանգի հարակից տարածքները[1]։ Սովորաբար Մեծ Բուենոս Այրես անվան տակ հասկացվում է հենց քաղաքը և 24 շրջան-մերձքաղաքներ, հազվադեպ դեպքերում նեռարում են նաև հարակից բնակելի տարածքներ։
Ագլոմերացիայի տարածքը կազմում է 6 000 կմ2, որից 200 կմ2 ֆեդերալ շրջանի տարածք է։ Մեծ Բուենոս Այրեսին վերագրում են նաև Մեծ Լա Պլատայի ագլոմերացիան, որը կազմում է 1200 կմ²։ Դրա համար Մեծ Բուենոս Այրեսի ընդհանուր տարածքը կազմում է 7,200 կմ²։
Մեծ Բուենոս Այրեսի ագլոմերացիայի բնակչությունը կազմում է 12,701,364 մարդ (2010 թվականի մարդահամար), որից 2,891,082-ը բնակվում է Արգենտինայի մայրաքաղաքում, 9,910,282-ը՝ քաղաքամերծ տարածքում (24 շրջան) և 0,79 մլն մարդ՝ Մեծ Լա Պլատայում[2]։
Բուենոս Այրեսի բնակչությունը 1940 թվականից ի վեր նվազում է, միևնույն ժամանակ նկատվում է մերձքաղաքային բնակավայրերի բնակչության թվի աճ, ինչի շնորհիվ էլ Մեծ Բուենոս Այրեսի բնակչության թիվը աճում է։
Մեծ Բուենոս Այրեսը պայմանականորեն բաժանվում է՝
Շրջան | Հրապարակ, կմ² | Բնակրություն,(2010)[3] | Վարչական կենտրոն |
---|---|---|---|
Ավելյանեդա | 55,2 | 340 985 | Ավելյանեդա |
Վիսենտե Լոպես | 34,0 | 270 929 | Օլիվոս |
Իտուսաինովո | 38,5 | 168 419 | Իտուսաինովո |
Կիլմես | 125,0 | 580 829 | Կիլմես |
Լանուս | 45,0 | 453 500 | Լանուս |
Լոմաս դե Սամորա | 89,0 | 613 192 | Լոմաս դե Սամորա |
Մալվինաս Արխենտինաս | 63,8 | 321 833 | Լոս Պոլվորինես |
Մորոն | 52,0 | 319 934 | Մորոն |
Սան Իսիդրո | 21,0 | 291 608 | Սան Իսիդրո |
Սան Միգել | 83,0 | 281 120 | Սան Միգել |
Թրես դե Ֆեբրերո | 46 | 343 774 | Կասմերոս |
Ուրլինգամ | 35,4 | 176 505 | Ուրլինգամ |
Խեներալ Սան Մարտին | 56,0 | 422 830 | Խեներալ Սան Մարտին |
Խոսե Կլեմենտե Պաս | 50,1 | 263 094 | Խոսե Կլեմենտե Պաս |
2.2.Շրջանի մասնակի ուրբանիզացում(10) ընդգրկված է XX դարի կեսերի ագլոմերացիայում։
Շրջան | Հրապարակ, կմ² | Բնակչությունը, (2010)[3] | Վարչակամ կենտրոն |
---|---|---|---|
Ալմիրանտե-Բրաուն | 129,3 | 555 731 | Ադրոգե |
Բերասատեգի | 188,0 | 320 224 | Բերասատեգի |
Էսեիսա | 237,0 | 160 219 | Էսեիսա |
Էստեբան Էչեվերիյա | 29,0 | 298 814 | Մոնտե Գրանդե |
Լա Մատանսա | 325,7 | 1 772 130 | Սան Խուստո |
Մերլո | 170,0 | 524 207 | Մերլո |
Մորենո | 186,1 | 462 242 | Մորենո |
Սան Ֆերնանդո | 950,0 | 163 462 | Սան Ֆերնանդո |
Տիգրե | 220,0 | 380 709 | Տիգրե |
Ֆլորենսիո Վարելա | 190,0 | 423 992 | Ֆլորենսիո Վարելա |
3.Շրջանի հարակից տարածքների ագլոմերացիան(6), որոնք չեն հանդիսանում Բուենոս Այրեսի տարածք, սակայն մոտ ապագայում կարող են դառնալ։
4.Լա Պլատա քաղաքի ագլոմերացիան(3 շրջան), որը սերտորեն կապված է հարևան Բուենոս Այրեսի հետ
Շրջան | Հրապարակ, կմ² | Բնակչություն, (2010)[4] | Վարչական կենտրոն |
---|---|---|---|
Բերիսո | 135,0 | 88 123 | Բերիսո |
Էնսենադա | 135,0 | 55 629 | Էնսենադա |
Լա Պլատա (Արգենտինա) | 926,0 | 649 613 | Լա Պլատա շրջան (Կոլորադո) |
Բուենոս Այրեսի 24 շրջաններն երբեմն բաժանվում են գոտիների կամ օղակների, կախված մայրաքաղաքից ունեցած հեռավորությունից։
Մյուս բաժանումներն հիմնված են աշխարհագրական սկզբունքի վրա՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.