From Wikipedia, the free encyclopedia
Մեծ Բալխան, լեռնաշղթա Թուրքմենստանի հարավում։ Ուզբոյի չոր հունով բաժանվում է Փոքր Բալխանից և Կոպետդաղ լեռնաշղթայից։ Երկարությունը մոտ 70 կմ է, բարձրությունը՝ մինչև 1880 մ (Առլան լեռ)։ Անտիկլինորիում է՝ հս․ զառիթափ և հվ․ մեղմաթեք լանջերով։ Արմում սուզվում է մերձկասպյան հարթավայրի նորագույն նստվածքների տակ։ Կազմված է գլխավորապես յուրայի և կավճի կրաքարերից ու ավազաքարերից։ Լանջերը խիստ մերկացած են։ հարավային լանջը կտրտված է կիրճերով։ Տիրապետում են անապատային (մինչև 800 մ բարձրությունները), կիսաանապատային և լեռնատափաստանային լանդշաֆտները՝ լեռնային քսերոֆիտներով ու նոսր անտառներով։ Կիրճերում աճում են թփուտներ։ Ոչ մեծ հարթ տեղամասերը օգտագործվում են որպես անջրդի ցանքատարածություններ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 404)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ Բալխան» հոդվածին։ |
Մեծ Բալխան | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | Թուրքմենստան |
Բարձրություն (ԲԾՄ) | 1880 մետր |
Երկարություն | 70 կմ |
Մեծագույն գագաթ | Mount Arlan? |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.