Մելիք շահ I
From Wikipedia, the free encyclopedia
Աբուլ-Ֆաթխ Ջալալ ադ-Դին Մելիք-շահ իբն Ալփ Արսլան (Մալիք շահ) (պարս.՝ ملكشاه, թուրքերեն՝ Melikşah, թուրքմ.՝ Mälikşa; 1055[1][2], Սպահան, Իրան - նոյեմբերի 19, 1092, Բաղդադ), սելջուկյան սուլթան (1072-1092)։ Սելջուկյան ամենահզոր սուլթաններից մեկի՝ Ալփ Արսլանի որդին և իրավահաջորդը։ Հոր՝ Արսլանի կառավարման շրջանում՝ Մանազկերտի ճակատամարտից հետո, սելջուկները Փոքր Ասիայում ստեղծել են իրենց պետությունը, իսկ Մելիք շահի իշխանության շրջանում այդ պետությունը հասել է իր հզորության գագաթնակետին։ Մալիքի օրոք սելջուկյան պետության մայրաքաղաքը Ռեյից տեղափոխվեց Սպահան։
Մելիք շահ I | |
Մասնագիտություն՝ | գերիշխան |
---|---|
Դավանանք | սուննի իսլամ |
Ծննդյան օր | 1055[1][2] |
Ծննդավայր | Սպահան, Իրան |
Վախճանի օր | նոյեմբերի 19, 1092 |
Վախճանի վայր | Բաղդադ |
Թաղված | Tomb of Nizam al-Mulk |
Դինաստիա | Սելջուկներ |
Քաղաքացիություն | Սելջուկյան սուլթանություն |
Հայր | Ալփ-Արսլան |
Ամուսին | Terken Khatun?, Zübeyde Hatun?[3] և Taj Safariyya Khatun?[4] |
Զավակներ | Ահմադ Սանջար, Mahmud I of Great Seljuk?, Gawhar Khatun?, Բարկիյարուկ, Մուհամմեդ I Տապար, Isma Khatun? և Mah-i Mulk Khatun? |
Երիտասարդ տարիքում նա մասնակցել է իր հոր՝ Ալփ Արսլանի արշավանքներին՝ վերջինիս վիզիր Նիզամ Ալ-Մուլքի հետ միասին։ 1072 թվականին Արսլանի արշավանքներից մեկի ժամանակ սուլթանը մահացու վիրավորվել է և մահացել ընդամենը մի քանի օր անց։ Դրանից հետո Մալիք շահը դարձել է նորաստեղծ Իկոնիայի սուլթանության սուլթան։ Մելիք շահը գահը խաղաղ պայմաններում չի ստացել։ Նա գահակալական պայքարի մեջ էր հորեղբոր՝ Քավուրթի հետ։ Մալիք շահն անցկացրեց իր կառավարման մնացած մասը՝ պատերազմ մղելով Կարախանիդների դեմ և կարգուկանոն հաստատելով Կովկասում[5]։
Չնայած այն բանի, որ նա հայտնի էր մի քանի անուններով, նա հիմնականում հիշատակվել է որպես «Մալիք շահ»։ Սա արաբական բառային համադրություն է. «Մալիք» (թագավոր) և շահ (միապետի տիտղոս Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում)։
Մալիք շահի մահվան պատճառը դեռևս հայտնի չէ. որոշ գիտնականներ հակված են այն վարկածին, որ սուլթանը թունավորվել է խալիֆի կողմից, իսկ մյուսները ասում են, որ թունավորվել է վեզիրի՝ Նիզամ Ալ Մուլքի կողմնակիցների կողմից։