From Wikipedia, the free encyclopedia
Մելիսա Մարի Բենոիսթ (անգլ.՝ Melissa Benoist, հոկտեմբերի 4, 1988[1][2], Հյուստոն, Տեխաս[3])[6][7][8] ամերիկացի դերասանուհի և երգչուհի, հայտնի է Կառա Զոր–Էլ դերով CBS/The CW հեռուստաալիքի կողմից հեռարձակված սուպերհերոսական դրամա Սուպերգրլ հետուստասերիալում։ Նա հայտնի դարձավ նաև Fox Broadcasting Company հեռուստաալիքի կողմից հեռարձակված «Glee» մյուզիքըլ կատակերգական դրամա հեռուստասերիալի չորրորդ և հինգերորդ եթերաշրջաններից, մարմնավորելով Մերլի Ռոզին, հայտնվել է նաև մի շարք հեռուստասերիալներում, այդ թվում նաև «Հայրենիք», «Լավ կինը» և «Օրենք և կարգուկանոն։ Հատուկ զոհերի զորամաս»։ Բենոիսթը նաև հայտնվել է ֆիլմերում, որոնցից են «Երկրորդ շանս», «Երկարատև ճանապարհորդություն» և օսկարակիր Մոլեգնություն ֆիլմերը։
Մելիսա Բենոիսթ | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 4, 1988[1][2] (36 տարեկան) |
Ծննդավայր | Հյուստոն, Տեխաս[3] |
Կրթություն | Arapahoe High School? (2007) և Մերիմաունթ Մանհեթեն քոլեջ (2011) |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, պարուհի, հեռուստառեժիսոր, ձայնային դերասանուհի, հեռուստատեսային պրոդյուսեր և կինոպրոդյուսեր |
Ժանրեր | փոփ |
Ընտրանի | Սուպերգրլ, Glee և Beautiful: The Carole King Musical? |
Ամուսին(ներ) | Քրիս Վուդ (դերասան)[4][5] |
Բենոիսթը ծնվել է Հյուստոնում, սակայն մեծացել է Կոլորադո նահանգի Լիթլթոն քաղաքում։ Նա Ջուլի Ռենեի (Սմիթ) և Ջեյմս Լոգան Բենոիսթի դուստրն է[9]։ Բենոիսթն ունի երկու քույր՝ Ջեսիկան և Քրիստինան։ Նրա հոր երկրորդ ամուսնության ժամանակ նա արդեն ուներ 5 խորթ քույր և եղբայր՝ Թաները, Էսթելը, Կոկոն, Ռոքեթը և Թորը[10][11][12]։ Նա 2007 թվականին ավարտել է Կոլորադո նահանգի Ցենթենիալ քաղաքի Արապահո ավագ դպրոցը[13] և 2011 թվականին Նյու Յորքի Մանհեթենի Մերիմուն քոլեջը[14]։
Բենոիսթը 2008 թ․ առաջին անգամ նկարահանվել է ֆիլմում, որը պատմում է երգչուհի Մրայա Քերիի մասին, ֆիլմը կոչվում է «Թենես»։ 2012 թ․ մայիսիսն[15] Բենոիսթը Նյու Յորքում մասնակցել է Glee հեռուստասերիալի լսումներին, երգել է հինգ տարբեր երգեր, որոնցից էին Ռեգինա Սպեկտորի «Fidelity», Սառա Բարիլեսի «King of Anything», Քոլբի Քայլեթի երգերից մեկը և մի քանի դրվագներ երաժշտական թատրոնից։ Նույն թվականի հուլիսին[15] Կալիֆոռնիայում նա երկու թեստ է անցել սցենարիստ/պրոդյուսեր Ռայան Մերֆիի մոտ։ 2013 թ․ սեպտեմբերին Բենոիսթը մարմնավորել է Նիկոլի կերպարը «Մոլեգնություն» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերն էր Մայլզ Թելերը[16], ֆիլմը 2014 թ․ Սանդանսի կինոփառատոնում արժանացել է գլխավոր մրցանակների (Գլխավոր ժյուրիի և հանդիսատեսների մրցանակներ)։ 2014 թ․ հունիսին Բենոիսթը նկարահանվել է Նիկոլաս Սփարքսի «Երկարատև Ճանապարհորդություն» ֆիլմում՝ մարմնավորելով Մարսիային[17]։ 2015 թ․ նա նկարահանվել է Երկրորդ շանս ֆիլմում, որտեղ նրա խաղընկերներն էին Ալ Պաչինոն, Ջենիֆեր Գարները և Անեթ Բենինգը։ Նա մարմնավորել է Ջեմիի կերպարը, որը գանձապահ էր մի հյուրանոցում[18] 2015 թ․ մայիսին հայտարարվել էր, որ Բենոիսթը կմարմնավորի Լորելայի կերպարը «Խղճուկ ձիավորներ»–ը ֆիլմում, փոխարինելով Լիլի Քոլինսին և Նիկոլա Փելտցին, չնայած նախնական տեղեկություններով պետք է Լորելայի կերպարը ստանձներ նրանցից մեկը[19]։ 2015 թ․ օգոստոսին Բենոիսթը ստանձնեց գլխավոր դեր՝ նկարահանվելով Սեմ Հյուգնի հետ ամերիկյան Screen Gems կինոարտադրության կողմից թողարկված «Օքսֆորդ» ֆիլմում[20]։ 2015 թ․ հոկտեմբերին Բենոիսթը սկսեց նկարահանվել CBS/The CW հեռուստաալիքի կողմից նկարահանված սուպերհերոսական, գեղարվեստական, արկածային, դրամատիկ «Սուպերգրլ» հեռուստասերիալում, մարմնավորելով Կառա Զոր-Էլին[21]։
Նա և «Glee» հեռուստասերիալի աստղ Դարեն Քրիսը Ջոշ Դյուամելի հետ հայտնվել են «2013թ․ Kids' Choice Awards» մրցանակաբաշխությանը[22], նաև 2016 թ․ հունվարի 6-ին հայտնվել է CBS-ի կողմից կազմակերպված «42nd People's Choice Awards» մրցանակաբաշխությանը, որպես հաղորդավարուհի։ Նա ընտրվել է Կոկա-Կոլայի նոր արտադրանքի դեսպան[23][24]։ 2013 թ․ հունիսիսն նրանք մեկնել են Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլա և տարբեր կենտրոններում՝ հանդիպելով իրենց երկրպագուներին, ներկայացրել են իրենց արտադրանքը[25][26]։ Նա «Ֆլեշ» հեռուստասերիալի աստղ Գրանթ Գասթինի հետ միասին վարել է «73rd Golden Globe Awards» մրցանակաբաշխությունը։
2015 թ․ մարտին Բենոիսթը ամուսնացել է «Glee» հեռուստասերիալի աստղ Բլեյք Ջեների հետ[27]։
Տարի | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2008 | Թենես | Լորել | |
2014 | Մոլեգնություն | Նիկոլ | |
2015 | Երկրորդ շանս | Ջեմի | |
2015 | Երկարատև ճանապարհորդություն | Մարսիա | |
2015 | Կողոպտիչների խումբ | Բեքի Թետչեր | |
2016 | Խղճուկ ձիավորներ | Լորելա | |
2016 | Հայրենասերի օր | Քեթրին Րուսել | նկարահանումներ |
Դեռ չհեռարձակված | Տղան | Ջենիֆեր | հետ–արտադրություն |
Դեռ ձհեռարձակված | Արևի շները | Թելի | նկարահանումներ |
Տարի | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2010 | Օրենք և կարգուկանոն։ Հանցավոր մտադրություն | Ջեսլն Քեր | Սերիա։ «Նուրբ» |
2010 | Կապույտ արյուն | Տենե | Սերիա։ «Առավելություն» |
2010 | Օրենք և կարգուկանոն։ Հատուկ զոհերի զորամաս | Էվա | Սերիա։ «Անձրևային եղանակ» |
2010 | Լավ կինը | Մոլի | Սերիա։ «Ինը ժամ» |
2011 | Հայրենիք | Սթեյսի Մոր | Սերիա։ «Շնորհ»/«Մաքուր մաշկ» |
2012–2014 | Glee | Մարլի | Սեզոն 4։ Կրկնվող (22 սերիաներ) Սեզոն 5։ Հիմնական դեր (13 սերիաներ) |
2013 | Ավագ խոհարար | Ինքը | Սեզոն 4։ Սերիա 10 |
2015–2021 | Սուպերգրլ | Կառա Զոր–Էլ/Սուպերգրլ/Կառա Դենվերս, Բիզարո Գրլ | Գլխավոր դեր |
2016 | Ֆլեշ | Կառա Զոր–Էլ/Սուպերգրլ/Կառա Դենվերս | 2 սերիա |
2016 | Նետ | Կառա Զոր–Էլ/Սուպերգրլ/Կառա Դենվերս | Սերիա։ «Ներխուժում» |
2016 | Վաղվա լեգենդները | Կառա Զոր–Էլ/Սուպերգրլ/Կառա Դենվերս | Սերիա։ «Ներխուժում» |
Տարի | Անվանում | Դեր | Նմուշներ |
---|---|---|---|
2000 | Երաժշտության ձայնը | Փոքրիկ Բրիգիտա | Littleton Town Hall Arts Center – արտադրություն |
2006 | Ցտեսություն թռչնակ | Քիմ ՄաքԷֆի | Littleton Town Hall Arts Center – արտադրություն |
2006 | Մեկ ամիս երկրում | Վերա | Littleton Town Hall Arts Center – արտադրություն |
2006 | Երգչախմբի գիծը | Բիբի | Littleton Town Hall Arts Center – արտադրություն |
2007 | Մոխրոտիկ | Մոխրոտիկ | Littleton Town Hall Arts Center – արտադրություն |
2007 | Անկախ | Արիել | Littleton Town Hall Arts Center – արտադրություն |
2007 | Էվիտա | Փերոնի երիտասարդ սիրուհի | Country Dinner Playhouse's final – արտադրություն |
2009 | Կատարյալ ժամանակակից Միլին | Միլի Դիլմաունթ | Marymount Manhattan College – արտադրություն |
2009 | Քանի որ դու հավանում ես այն | Ռոզալինդ | Marymount Manhattan College – արտադրություն |
2011 | Սամանտա Բրաունի ինքնակենսագրությունը | Քելի | Goodspeed Musical – արտադրություն |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.