From Wikipedia, the free encyclopedia
Մելբուռնի համալսարան, պետական համալսարան Ավստրալիայում, ամենահինը Վիկտորիայի նահանգում։ Համալսարանի հիմնական կամպուսը տեղակայված է Պարկվիլում՝ Մելբուռն քաղաքի կենտրոնական թաղամասերից մեկում։ Պարվիլի կամպուսից բացի համալսարանն ունի ևս 6 կամպուս՝ տեղակայված ինչպես Մելբուռնում, այնպես էլ Վիկտորիայի նահանգի այլ քաղաքներում։ Սենդսթոուն համալսարանների (Sandstone Universities) և Ութի խմբի (Group of Eight, Go8) անդամ է։
Մելբուռնի համալսարան | |
---|---|
Տեսակ | հասարակական համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն |
Կարգախոս | Postera Crescam Laude |
Հիմնադրված է | 1853 |
Անդամակցություն | Յոթնյակի խումբ[1], ORCID[2][3], Open Access Australasia?[4], Digital Preservation Coalition[5], sandstone universities?, Ազատ մուտքով շտեմարանների կոնֆեդերացիա[6][7], ArXiv[8], Australian Research Data Commons?[9], DataCite?[10] և Association of Pacific Rim Universities?[11] |
Երկիր | Ավստրալիա[12] |
Տեղագրություն | Մելբուռն |
Կայք | unimelb.edu.au(անգլ.) |
University of Melbourne Վիքիպահեստում |
Մելբուռնի համալսարանում սովորում է մոտավորապես 40000 հազար աշակերտ, իսկ անձնակազմը ընդգրկում է 6000 մարդ։ Համալսարանում հատկապես զարգացած են արվեստը, հումանիտար և կենսաբժշկական գիտությունները։ Համալսարանը դասվում է աշխարհի ամենավարկանիշային համալսարանների շարքին[13]։ Ըստ Times Higher Education վարանիշավորման աղյուսակի՝ այն լավագույնն է Ավստրալիայում և Օկեանիայում[14]։
Համալսարանի տարածքում է տեղակայված Ավստրալիայի մաթեմատիկական գիտությունների ինստիտուտը։
Համալսարանի առաջին ռեկտորը եղել է Վիկտորիայի գերագույն դատավոր Ռեդմոնդ Բերին, որը մնացել է այդ պաշտոնում մինչև իր մահը։
Համալսարանը ներառում է 11 ֆակուլտետներ և ուսումնական ստորաբաժանումներ[15].
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.