Մեթյու (փոթորիկ)
From Wikipedia, the free encyclopedia
Մեթյու փոթորիկ (անգլ.՝ Matthew Hurricane), հզոր արևադարձային ցիկլոն, որը ձևավորվել է Կարիբյան ծովում։ Մեթյու փոթորիկը օդերևութաբանները անվանել են «տասնամյակի ամենահզոր փոթորիկ»։ Սա փոթորիկների գնահատման աղյուսակում, գնահատվել է 5-րդ ամենաբարձր բալով[1]։ Մեթյու փոթորիկը սկսել է իր շարժումը սեպտեմբերի 22-ին Աֆրիկայի ափերից։ Ներկայումս սպասվում է, որ փոթորիկը շարժվում է դեպի հյուսիս՝ մեծ վնասներ պատճառելով Հայիթիի, Ճամայկայի և Կուբայի արևելյան ափերին։ Հոկտեմբերի 1-ի տվյալներով քամու առավելագույն արագությունը կազմել է 185 կիլոմետր ժամ[2][3]։
Մեթյու | |
---|---|
Տեսակ | Հինգերորդ կատեգորիայի փոթորիկ |
Տեղագրություն | Կարիբյան ծով |
Երկիր | Հողմակողմ կղզիներ, Կոլումբիա, Ճամայկա, Հայիթի, Դոմինիկյան Հանրապետություն, Կուբա, Բահամյան Կղզիներ և ԱՄՆ |
Մասն է | 2016 Atlantic hurricane season? |
Ձևավորված | սեպտեմբերի 28, 2016 |
Քայքայված | հոկտեմբերի 10, 2016 |
Վնաս | 15 088 000 000 $ |
Զոհվածներ | 603 մարդ |
Hur Վիքիպահեստում |
Երկիր | Զոհեր |
---|---|
Կոլումբիա | 1 |
Կուբա | 0 |
Դոմինիկյան Հանրապետություն | 4 |
Հայիթիի Հանրապետություն | ≈800 |
Սենտ Վինսենթ և Գրենադիններ | 1 |
Ընդհանուր | ≈806 |
Հոկտեմբերի 5-ին քամու արագությունը Հայիթիի մոտ կազմել է 230 կիլոմետր ժամ։ Փոթորիկը հարվածներ է հասցրել Ճամայկայի և Կուբայի ափերին։ Ֆլորիդայի և Հյուսիսային Կարոլինայի նահանգապետերը արդեն իսկ հայտարարել են արտակարգ դրություն նահանգների ողջ տարածքում[4]։ Հոկտեմբերի 6-ին փոթորիկը արդեն իսկ խլել էր ամենաքիչը 102 մարդու կյանք, հիմնականում Հայիթիում։ Օդերևութաբանները նշում էին, որ փոթորիկը Ֆլորիդայի ափերին կհասնի հոկտեմբերի 6-ին և կշարժվի Հյուսիսային Կարոլինայի ուղղությամբ։ Փոթորիկը կհասնի մինչև Նյու Յորք, Կոնեկտիկուտ և Մասաչուսեթս նահանգների ափերը[5]։
Հոկտեմբերի 6-ին Մեթյու փոթորիկը հասավ Կուբայի արևելյան ափերին, որտեղից արդեն իսկ տարհանվել էր շուրջ մեկ միլիոն մարդ։ Ինչպես տեղեկացնում է Ֆրանսպրեսը փոթորիկը վնասել է ճանապարհները և տները։ Այնուհետև փոթորիկը շարժվել է դեպի Բահամյան Կղզիներ։ Որոշ աղբյուրների փոխանցմամբ Կարիբյան ավազանում զոհերի ընդհանուր թիվը կազմել է 27 մարդ[6]։ Միևնույն ժամանակ բազմաթիվ բնակավայրերի կապը կտրվել է արտաքին աշխարհի հետ։ Հոկտեմբերի 6-ի առավոտվա տվյալներով Հայիթիում զոհերի թիվը կազմել է 65։ Իշխանությունները նշում էին, որ թվերը կարող են աճել[7]։ Reuters գործակալության փոխանցմամբ զոհերի թիվը կազմում էր 100-ից ավելի[8], իսկ Ուկրաինայի առաջին լրատվական հեռուստալիքը հայտնեց 140 զոհերի մասին[9]։
Հոկտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ֆլորիդա նահանգում հայտարարեց արտակարգ դրություն՝ կապված փոթորկի վերահաս վտանգի հետ։ Նշվում է ավելի քան 2 միլիոն մարդու տարհանման վերաբերյալ։ Հավելյալ տարհանում է տեղի ունեցել նաև Ջորջիա նահանգում[10]։ Հոկտեմբերի 9-ին հայտարարվեց միայն Հայիթիում ավելի քան 800 զոհի մասին։