հեռուստասերիալ From Wikipedia, the free encyclopedia
Մաքսիշուն Ֆիկը (ռուս.՝ Максипёс Фик), Վացլավ Բեդրժիխի նկարահանած չեխոսլովակյան անիմացիոն սերիալը, որը նկարահանվել է «Իրժի Տրնկան և եղբայրները մուլտիպլիկացիայում» ստուդիայում (Պրահա)։
Տեսակ | անիմացիոն հեռուստասերիալներ և Večerníček? |
---|---|
Ժանր | կատակերգական հեռուստասերիալ և family television series?[1] |
Ռեժիսոր | Վացլավ Բեդրժիխ[2] |
Սցենարիստ | Rudolf Čechura?[1] |
Հնչյունավորում | Յոզեֆ Դվորակ |
Երաժշտություն | Petr Skoumal? |
Օպերատոր | Յարոսլավ Ֆորման[1] և Dana Olejníčková?[1] |
Երկիր | Չեխոսլովակիա[2][1] |
Լեզու | չեխերեն[2] |
Այս անիմացիոն շարքի գլխավոր հերոսը Ֆիկ անունով սենբեռնարն է, որին փոքր տարիքում Այա անունով աղջնակին նվիրել էր իր հայրիկը։ Այան շատ ուրախ էր նոր ընկերոջ համար, բայց Ֆիկը շատակեր էր և շատ արագ էր մեծանում. սկզբում կոշիկի տուփը, որի մեջ նա քնում էր, նրա համար փոքր է դառնում, հետո զամբյուղը և նույնիսկ փայտե տնակը։ Եվ Այայի հուսահատ հայրիկը որոշում է վաճառել Ֆիկին, բայց այդ ժամանակ Ֆիկը փրկում է լճում խեղդվող Այաին, և որոշվում է, որ Ֆիկը կմնա, և հայրիկը բակում նրա համար առանձին տուն է կառուցում։ Մեծ մեծ չափերի համար Ֆիկն ստանում է իր երկրորդ մականունը` Մաքսիշուն։ Մաքսիշուն Ֆիկը բարի և ազնիվ շուն էր, և այն արկածները, որոնց մեջ ընկնում էր, զվարճալի և ուսանելի էին։
Մուլտսերիալի շարքի յուրաքանչյուր դրվագ սկսվում է նապաստակի և անհաջող որսորդի մասին կարճ ներածական պատմությամբ, որը փորձում է նապաստակին կրակել, բայց փոխարենը ընկնում է զվարճալի իրավիճակների մեջ, և մինևնույն ժամանակ նապաստակը միշտ ծաղրում է նրան։
Սերիալն ստեղծվել է`
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.