From Wikipedia, the free encyclopedia
Մարի Ժոզեֆ Պոլ Իվ Ռոշ դյու Մոտիե, մարքիզ դը Լա Ֆայետ (Լաֆայետ[7]). ֆրանսերեն՝ Marie Joseph Paul Yves Roch Gilbert du Motier, Marquis o Lafayette[8] (ֆրանսերեն արտասանութամբ՝ , սեպտեմբերի 6, 1757[1][2][3][…], Chavaniac-Lafayette - մայիսի 20, 1834[4][5], former 1st arrondissement of Paris, Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիական և ամերիկյան քաղաքական գործիչ, երեք հեղափոխությունների նշանավոր մասնակից՝ ԱՄՆ-ի Անկախության պատերազմի, Ֆրանսիական մեծ հեղափոխության և 1830 թվականի հուլիսյան հեղափոխության։ Ազգային հերոս է համարվում և՛ Ֆրանսիայում, և՛ ԱՄՆ-ում։ Նրան անվանում են նաև «երկու աշխարհների հերոս» (Le Héros des Deux Mondes)[9]: Եզակի օտարերկրացիներից է, ում շնորհվել է ԱՄՆ-ի պատվավոր քաղաքացու կոչում։ Եղել է արիստոկրատ և մասոն[10]։ Ալֆոնս դը Լամարտինը, բնութագրելով Լաֆայետին, ասել է, որ նա իր մասնակցած հեղափոխություններին ու ժողովրդավարությանը հաղորդել է իր բնավորության էական գիծը՝ ազնվություն[11]։
Մարքիզ դը Լաֆայետ | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 6, 1757[1][2][3][…] |
Ծննդավայր | Chavaniac-Lafayette |
Մահացել է | մայիսի 20, 1834[4][5] (76 տարեկան) |
Մահվան վայր | former 1st arrondissement of Paris, Փարիզ, Ֆրանսիա |
Գերեզման | Picpus Cemetery |
Քաղաքացիություն | Ֆրանսիա և ԱՄՆ |
Կրթություն | Փարիզի համալսարան, Լյուդովիկոս Մեծի լիցեյ և College Duplessis? |
Մասնագիտություն | սպա, քաղաքական գործիչ, ազնվական և բանակի սպա |
Ամուսին | Adrienne de Noailles, Mademoiselle d'Ayen? |
Ծնողներ | հայր՝ Michel du Motier, Marquis de La Fayette?, մայր՝ Marie Louise Jolie de La Rivière? |
Զբաղեցրած պաշտոններ | Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Ֆելյաններ, Liberal Party? և Doctrinaires? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ամերիկական փիլիսոփայական ընկերություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Emkendorfer Kreis? |
Երեխաներ | Georges Washington de La Fayette?, Henriette du Motier de Lafayette?, Anastasie du Motier de Lafayette? և Virginie du Motier de Lafayette? |
Ստորագրություն | |
Gilbert du Motier, Marquis de La Fayette Վիքիպահեստում |
1777 թվականից կամավոր մասնակցել է անգլիացիների դեմ ամերիկյան գաղութաբնակների մղած անկախության պատերազմին։ Ջորջ Վաշինգտոնը նրան վստահել է ազատագրական բանակներից մեկի հրամանատարությունը, շնորհել գեներալի կոչում։ Լաֆայետի ղեկավարած բանակը առանցքային դեր է խաղացել Յորքթաունի 1781 թվականի ճակատամարտում, որտեղ վճռվել է Անկախության պատերազմի ելքը։
Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ վերադառնալով հայրենիք՝ գեներալ Լաֆայետը դարձել է արիստոկրատ կարևոր առաջնորդներից մեկը։ Եղել է Գլխավոր շտատների անդամ, այնուհետև՝ Փարիզի ազգային գվարդիայի հրամանատար։ 1791 թվականի հուլիսի 17-ին ազգային գվարդիան նրա հրամանատարությամբ հարձակվել է Մարսյան դաշտում (հրապարակում) բողոքի ստորագրահավաք կատարող անզեն ամբոխի վրա, սպանել շուրջ 50 մարդու, որի հետևանքով Լաֆայետի ժողովրդականությունը լուրջ հարված է ստացել։ Հետագայում նա որպես բանակի հրամանատար մասնակցել է Ավստրիայի դեմ պատերազմին։ 1792 թվականի հունիսի 28-ին յակոբինյան ակումբը ջախջախելու և պետական հեղաշրջում կատարելու անհաջող փորձ է կատարել, որից հետո Ազգային ժողովը նրան զրկել է բանակի հրամանատարությունից, և նա, իր շտաբով հանդերձ, անցել է ավստրիացիների կողմը։ Վտարանդության մեջ գտնվելու ժամանակ բանտ է նետվել Ավստրիայում և Պրուսիայում։ Իշխանության եկած Նապոլեոնը 1799 թվականին ազատել է նրան բանտից, թույլատրել, որ վերադառնա հայրենիք։ 1830 թվականի հուլիսյան հեղափոխության ժամանակ Լաֆայետը եղել է ազգային գվարդիայի հրամանատարը, եռանդուն կերպով պաշտպանել Լյուդովիկ Ֆիլիպ Առաջին արքային, հետագայում միացել է ընդդիմությանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.