Մարքիզուհի դը Մոնտեսպան
From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանսուազա-Աթենաիս դը Ռոշեշուար դը Մորտեմար, մարքիզուհի դը Մոնտեսպան (ֆր.՝ Françoise-Athénaïs de Rochechouart de Mortemart, Marquise of Montespan, մոտ հոկտեմբերի 5, 1640(1640-10-05), Lussac-les-Châteaux - մայիսի 27, 1707(1707-05-27)[1][2][3], Բուրբոն լ’Արշամբո), առավել հայտնի է որպես Մադամ դը Մոնտեսպան, Լուի Արև արքայի ամենահայտնի պաշտոնական սիրուհին, ումից նա ունեցել է յոթ զավակ։ Հանրության ուշադրությանն է արժանացել տարիներ շարունակ Փարիզյան սալոններում անցկացնելով, որտեղ ակնհայտ է դարձել, որ խելացի, իմաստուն և շատ գրավիչ կին է։ Նա վերցրել է Աթենաիս (ֆր.՝ Athénaïs) մականունը, ի պատիվ հունական անտիկ աստվածուհի Աթենասի։ Այդպիսով՝ հիշատակվել է նաև Աթենաիս դը Մոնտեսպան անունով։ Նա որոշ ժամանակ հանդես է եկել որպես Բարբարա Պալմեր՝ Քլիվլենդի առաջին դքսուհի, լինելով Չարլզ II Անգլիացու տիկինը։ Շնորհիվ իր ամուսնությունների՝ եվրոպական մի քանի արքայատոհմերի նախամայրն է դարձել, ներառյալ Իսպանիան, Իտալիան, Բուլղարիան և Պորտուգալիան։ Նա նաև պատասխանատու էր այժմ ավերված Ճենապակե Տրիանոնի, ինչպես նաև` ավելի մեծ ու ավելի ընդարձակ Կլանյի ամրոցի ստեղծման համար։ Վերջին կառույցը նմանեցվել է Վերսալի պալատին, պարզապես տարածքով փոքր էր։ Նա նաև անվանվել է Ֆրանսիայի իսկական թագուհի՝ շնորհիվ թագավորի և արքունիքի վրա ունեցած իր մեծ ազդեցության։
Մարքիզուհի դը Մոնտեսպան ֆր.՝ Françoise-Athénaïs de Rochechouart de Mortemart, marquise de Montespan | |
---|---|
Ծնվել է | մոտ հոկտեմբերի 5, 1640(1640-10-05) |
Ծննդավայր | Lussac-les-Châteaux |
Մահացել է | մայիսի 27, 1707(1707-05-27)[1][2][3] (66 տարեկան) |
Մահվան վայր | Բուրբոն լ’Արշամբո |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | ֆրեյլինա |
Ամուսին | Louis Henri de Pardaillan de Gondrin? |
Ծնողներ | հայր՝ Gabriel de Rochechouart de Mortemart?, մայր՝ Diane de Grandseigne? |
Զբաղեցրած պաշտոններ | սիրված |
Երեխաներ | Françoise Marie de Bourbon?, Louis Alexandre, Count of Toulouse?, Louise Françoise de Bourbon?, Louis Auguste, Duke of Maine?, Louis Antoine de Pardaillan de Gondrin?[2], Louise Marie Anne de Bourbon?, Louis César, Count of Vexin?, Marie Christine de Pardaillan de Gondrin?, unknown son Bourbon?[2] և louise Françoise de Bourbon?[2] |
Ստորագրություն![]() | |
![]() |