From Wikipedia, the free encyclopedia
Մարթին Լութեր (գերմ.՝ Martin Luther, նոյեմբերի 10, 1483[1][2][3][…], Այսլեբեն, Սրբազան Հռոմեական կայսրություն[4] - փետրվարի 18, 1546[1][2][3], Այսլեբեն, Սրբազան Հռոմեական կայսրություն[5]), գերմանացի աստվածաբան, վանական։Նա հիմնադրել է Բողոքականությունը։ Հայտնի է միայն հավատով արդարացման վարդապետությամբ և հայտնության քրիստոսակենտրոն ընկալմամբ։ Լյութերի հայտնի 95 թեզիսները (1517 թ. հոկտեմբեր) նշանավորում են Ռեֆորմացիայի սկզբնավորումը։
Մարտին Լյութեր գերմ.՝ Martin Luther | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 10, 1483[1][2][3][…] |
Ծննդավայր | Այսլեբեն, Սրբազան Հռոմեական կայսրություն[4] |
Մահացել է | փետրվարի 18, 1546[1][2][3] (62 տարեկան) |
Մահվան վայր | Այսլեբեն, Սրբազան Հռոմեական կայսրություն[5] |
Գերեզման | All Saints' Church, Lutherstadt Wittenberg |
Քաղաքացիություն | Սրբազան Հռոմեական կայսրություն |
Կրոն | լատինական եկեղեցի և լյութերականություն |
Կրթություն | Էրֆրուտի համալսարան (1505) |
Ազդվել է | Օգոստինոս Երանելի |
Երկեր | 95 թեզիսներ |
Մասնագիտություն | թարգմանիչ, աստվածաբան, պրոֆեսոր, փաստաբան, աստվածաշնչի թարգմանիչ, քրիստոնեական հիմների հեղինակ, բողոքական բարեփոխիչ, փիլիսոփա, պաստոր, գրող, քարոզիչ, կոմպոզիտոր, գրիչ և կաթոլիկ քահանա |
Աշխատավայր | Վիտենբերգի համալսարան |
Ամուսին | Կատարինա ֆոն Բորա |
Ծնողներ | հայր՝ Հանս Լութեր, մայր՝ Margarethe Luther? |
Զբաղեցրած պաշտոններ | համալսարանի դասախոս |
Երեխաներ | Էլիսաբեթ Լյութեր, Փաուլ Լյութեր, Մագդալենա Լյութեր, Մարգարետ Կունհայմ[6], Martin Luther, Jr.? և Johannes Luther? |
Ստորագրություն | |
Martin Luther Վիքիպահեստում |
Նա առաջինն էր, որ Աստվածաշունչ մատյանը լատիներենից թարգմանեց գերմաներեն։ Լյութերը պնդում էր, որ Սուրբ գիրքը հանրության գիրք է և այն պիտի կարդան բոլորը։ Հեղափոխության պատճառը դարձավ Հռոմից ժամանած սաքսոնական կաթոլիկ քահանա Հովհաննես Տեցելի վաճառած ինդուլգենցիաները, որը Հռոմի պապ Լևոն X-ի հրամանով եկել էր Գերմանիայի Վիտենբերգ քաղաք՝ հավաքելու գումարներ սբ. Պետրոս եկեղեցու շինարարության համար։ Դեռևս 1512 թվականին Օգոստինական վանական և աստվածաբանության պրոֆեսոր Մարթին Լութերը հանդես եկավ պաշտոնական կաթոլիկությանը հակադրվող տեսակետներով, որում հիմնական երկու գաղափարներն էին։
Ըստ Մարթին Լութերի՝ հոգևոր փրկությունը հնարավոր է միայն հավատի միջոցով, քանզի ոչ ոք կաթոլիկ եկեղեցու կարիքը չունի, և անկախ սոցիալական ծագումից ու գրաված դիրքից՝ բոլորը անառարկելիորեն պետք է ենթարկվեն Աստծուն։ Մարդկանցից ոչ ոք առավելություն չունի ոչ մեկի նկատմամբ, սոցիալական բոլոր խավերը, այդ թվում և հոգևորականությունը հավասար են։ Դա իրավահավասարության սկզբունքի վաղբուրժուական առաջին ձևակերպումներից մեկն է։
Լյութերի կարծիքով, քանի որ աշխարհում չարն է տիրում, ուստի Աստված իրականացնում է երկու տիպի կառավարում՝ հոգևոր, որն իրականացնում են քրիստոնյաներն ու ազնվաբարո մարդիկ՝ Քրիստոսի գլխավորությամբ, և աշխարհականները, որոնք զսպում են ոչ քրիստոնյաներին ու չարերին՝ ստիպելով, որ թեև հակառակ իրենց կամքի, սակայն պահպանեն արտաքին խաղաղություն և հանգստություն։ Սրանց (աշխարհիկ և հոգևոր կառավարումներին) բնորոշ են երկու թագավորություն՝ աստվածային և աշխարհիկ։ Դրանցից յուրաքանչյուրն ունի իրեն բնորոշ օրենքներն ու իրավունքները, ընդ որում՝ առանց օրենքի որևէ կառավարում չի կարող իրականացվել և որևէ թագավորություն չի կարող առաջանալ։ Աշխարհիկը հնարավորություն է տալիս «տեսնել, ճանաչել, գնահատել, դատել, պատժել», մինչդեռ մնացած դեպքերում դոմինանտը հոգևոր կառավարումն է։ Հոգին աստվածային կառավարման օբյեկտ է։
Լյութերն իր ուսմունքում մեծ տեղ էր հատկացնում աշխարհիկ իշխանության անկախությանը պապականությունից։ Քահանաների կոչումը քրիստոնեական ուսմունքի տարածումն է, իսկ դրանից դուրս նրանք հասարակ քաղաքացիներ են՝ ենթակա պետությանը։ Քանի դեռ նա ծառայում է, վեր է բոլորից, մինչ այն պահը, երբ նրան փոխարինում են։ Այդժամ նա դառնում է սովորական գյուղացի կամ քաղաքացի։
Նրա հայացքներում կարևոր տեղ են զբաղեցնում նաև աշխարհիկ և հոգևոր իշխանության՝ միմյանց գործերին չխառնվելու հարցը։ Աշխարհիկ կառավարումն իրավունք չունի խառնվելու հոգևոր կառավարմանը, քանզի այստեղ իշխողը «Աստծո խոսքն է»։ Սա եպիսկոպոսների, և ոչ թե իշխանների գործն է։ Ավելին, աշխարհիկ կառավարման հարցերում կարևոր է համարվում բռնությամբ չառաջնորդվելը, քանի որ
անիրավությունը ամենից առաջ պետք է իրավունքով հաղթահարել |
Հնագույն ձևով՝ հոգևոր ծառայություն իրականացնողը չպետք է ուժ գործադրի։ Նախ նա պետք է կառավարի օրենքով։ Սակայն ինչպես նկատում է Լյութերը՝
․․․ որքան էլ լավ ու արդար լինեն օրենքները, դրանց հատուկ է մի թերություն․ դրանք չեն տարածվում բոլոր դեպքերի վրա։ |
Ուստի կառավարման ժամանակ, լինի թե՛ հոգևոր, թե՛ աշխարհիկ, օրենքին պետք է գումարել բանականությունը։ Անհրաժեշտ է, որ բանականությունը մշտապես բարձր դասվի օրենքներից և մնա որպես բարձրագույն օրենք և լավագույն օրենսդրություն։
Լյութերի գործունեության պատմական ու քաղաքական նշանակությունն այն է, որ այն հզոր ազդակ հաղորդեց հանուն հասարակության քաղաքական ու տնտեսական նորացման շարժմանը։
1508 թվականին Լյութերին ուղարկում են դասավանդելու Վիտտենբերգյան համալսարանում։ Նա այնտեղ առաջին անգամ ծանոթանում է Ավրելիոս Օգոստինիոս Երանելիի աշխատությունների հետ։ Նրա աշակերտների թվում էր մասնավորապես Էրազմ Աբերուսը։ Լյութերը միաժամանակ և՚ դասավանդում էր, և՚ սովորում, որպեսզի ստանա աստվածաբանության դոկտորի կոչում։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.