From Wikipedia, the free encyclopedia
Մարսել Լաջոս Բրեյեր[12] (անգլ.՝ Marcel Lajos Breuer, մայիսի 21, 1902[2][3][4][…], Պեչ, Հունգարիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա[5][6][7] - հուլիսի 1, 1981[8][9][2][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[10][6][11][…]), գերմանացի և ամերիկացի ճարտարապետ, դիզայներ։
Մարսել Բրեյեր հունգ.՝ Breuer Marcell Lajos | |
---|---|
Ի ծնե | հունգ.՝ Breuer Marcel Lajos[1] |
Ծնվել է | մայիսի 21, 1902[2][3][4][…] |
Ծննդավայր | Պեչ, Հունգարիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա[5][6][7] |
Մահացել է | հուլիսի 1, 1981[8][9][2][…] (79 տարեկան) |
Վախճանի վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[10][6][11][…] |
Ոճ(եր) | բրուտալիզմ |
Կրթություն | Բաուհաուզ (1924) |
Աշխատավայր | Հարվարդի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Office buildings in Amstelveen?, Saint John's Abbey? և 945 Madison Avenue? |
Պարգևներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Արգենտինայի գեղարվեստի ազգային ակադեմիա, Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Association of German Architects? |
Marcel Breuer Վիքիպահեստում |
Ծնվել է Հունգարիայում, հրեական ընտանիքում։ Պատանեկության տարիներին տեղափոխվել է Վայմար և ընդունվել Բաուհաուզ, որտեղ նա մնացել է դասավանդելու։ 1920-ականներին Բրեյերը հիմնականում զբաղվել է կահույքի ձևավորմամբ, հենց այդ ժամանակ նա ստեղծել է «Վասիլի» (1925) հանրահայտ աթոռը, որը նվիրված էր նկարիչ Վասիլի Կանդինսկուն։ «Վասիլին» պատրաստված էր կտավից և պողպատե խողովակներից, որոնց օգտագործումը հեղինակին հուշել է հեծանիվի ղեկը։ Այս տեխնոլոգիայի հիման վրա նա ստեղծել է վահանակով աթոռների արտահայտիչ նմուշներ։
1920-ական թվականների վերջին Բրեյերը տեղափոխվել է Բեռլին ՝ ճարտարապետությամբ զբաղվելու նպատակով։ Նրա նախագծերով տներ են կառուցվել Վիսբադենում և Ցյուրիխում։ Հիտլերի իշխանության գալուց հետո, ճարտարապետը, լինելով հրեա, արտագաղթել է Լոնդոն (1933) և ԱՄՆ (1937)։ Ոգեշնչված բրիտանացի մոդեռնիստների աշխատանքով՝ Բրեյերը նրբատախտակից ստեղծել է «Երկար աթոռը»։ Նյու Յորքում Բրեյերը կրկին զբաղվել է դասավանդմամբ, ծանոթացել Ֆ. Ջոնսոնի և Բեյ Յումինի հետ, Գրոպիուսի հետ ստեղծել է մի քանի ճարտարապետական նախագիծ։
1941 թվականին Բրեյերը ստեղծել է սեփական բյուրոն՝ կենտրոնանալով հիմնականում բնակելի շենքերի նախագծման վրա։ Այս շրջանի նրա նորամուծությունների թվում են «Երկմիջուկ տունը» (ննջասենյակների և այլ սենյակների համար առանձին թևերով) և «Թիթեռ տանիքը»։ 1953 թվականին ճարտարապետը հաղթել է Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանի նախագծման մրցույթում, ինչը կարևոր նշաձող էր բրուտալիզմի զարգացման մեջ։ 1960-1970-ական թվականներին Բրեյերը շարունակել է կառուցել երկաթբետոնից պատրաստված մեծ շինություններ, որոնց գլուխգործոցներն են Նյու Յորքի Ամերիկյան արվեստի թանգարանի շենքը (1966) և AT Tower աշտարակը Քլիվլենդում (1971):
Ճարտարապետը երկու անգամ ամուսնացել էր և ուներ երկու երեխա։
Մարսել Բրեյերը մահացել է 1981 թվականի հուլիսի 1-ին։
Նրա դիզայներական աշխատանքների ցուցահանդեսները անցկացվում են մինչև օրս, և «Բաուհաուզի» գաղափարները պահպանում են իրենց ազդեցությունը 21-րդ դարում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.