Մարսելո Ռիոս
From Wikipedia, the free encyclopedia
Մարսելո Անդրես Ռիոս Մայորգա (իսպ.՝ Marcelo Andres Ríos Mayorga, դեկտեմբերի 26, 1975(1975-12-26)[1][2], Սանտյագո, Չիլի), չիլիացի նախկին պրոֆեսիոնալ թենիսիստ և աշխարհի նախկին թիվ մեկ ռակետ։ Ռիոսը ունեցել է «El Chino» («Չինացի») և «El zurdo de Vitacura» («Վիտակուրցի ձախլիկ») մականունները։ Նա դարձել է առաջին լատինոամերիկացի թենիսիտը, ով հասել է Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վերին հորիզոնականին մենախաղի վարկանիշում և 1988 թվականին նա աշխարհի թիվ 1 ռակետի վարկանիշը զբաղեցրել է վեց շաբաթվա ընթացքում։ Նա վերին վարկանիշային հորիզոնականը զբաղեցրել է կրտսեր և ավագ տարիքային խմբերում։ Նա եղել է առաջին թենիսիստը, ով հաղթել է «Մասթերս» շարքի երեք մրցաշարերում (Մոնտե Կարլո, Հռոմ և Համբուրգ), քանի որ այդ ձևաչափը սկզբնավորվել է 1990 թվականին։ Նա հանդիսանում է Բաց դարաշրջանի միակ տղամարդ թենիսիտը, ով Համաշխարհային դասակարգման առաջին հորիզոնականը զբաղեցրել է կարիերայի ընթացքում Մեծ Սաղավարտի մենախաղի մրցաշարերում երբեք հաղթանակ չտանելով։ Նա 1998 թվականին հասել է Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ, սակայն պարտվել է Պետր Կորդային։ Մինչ 2008 թվականին Ռաֆայել Նադալը, Ռիոսը եղել է վերջին ձախլիկ թենիսիստը, ով դարձել է աշխարհի թիվ 1 ռակետ։
Սեռ | արական |
---|---|
Քաղաքացիություն | Չիլի |
Բնակվելու վայր | Սանտյագո |
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 26, 1975 (48 տարեկան) |
Ծննդավայր | Սանտյագո, Չիլի |
Հասակ | 175 սմ |
Քաշ | 73 կգ |
Կարիերայի սկիզբ | 1994 թվական |
Կարիերայի ավարտ | 2004 թվական |
Աշխատող ձեռք | ձախ |
Հարված ձախից | երկձեռքանի |
Մարզիչ | Peter Lundgren? |
Պարգևավճար, USD | 9, 713, 771 |
Մենախաղ | |
Խաղեր Հ/Պ | 391–192[1] |
Ամենաբարձր վարկանիշ | 1 (1998 թվականի մարտի 30) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | Եզրափակիչ (1998) |
Ֆրանսիա | 1/4 եզրափակիչ (1997, 1998) |
Ուիմբլդոն | 4-րդ շրջան (1997) |
ԱՄՆ | 1/4 եզրափակիչ (1997) |
Օլիմպիական խաղեր | |
Զուգախաղ | |
Խաղեր Հ/Պ | 36–58[1] |
Ամենաբարձր վարկանիշ | 141 (2001 թվականի մայիսի 7) |
Ավարտել է կարիերան |
Ռիոսը պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2004 թվականին՝ մեջքի վնասվածքի պատճառով։ Նա վերջին ATP մրցաշարին մասնակցել է ընդամենը 27 տարեկան հասակում՝ 2003 թվականի Ֆրանսիայի բաց առաջնություն։