Մարմնավաճառության պատմություն
From Wikipedia, the free encyclopedia
Մարմնավաճառությունը գոյություն է ունեցել բոլոր հասարակություններում, ինչի մասին վկայում են մեզ հասած գրավոր ապացույցները[1]։ Թեև մարմնավաճառությունը հաճախ անվանում են հնագույն մասնագիտություն[2][3], սակայն հետազոտողների կարծիքով այն ընդամենը խոսքի պատկեր է[3][4][5][6]։ Մարմնավաճառությունը համարվում է համեմատաբար անառակաբարո սեռական գործունեություն ծավալելու փորձ այն անձանց հետ, ովքեր չեն հանդիսանում ամուսին, կին, ընկեր, ընկերուհի՝ փողի կամ այլ թանկարժեք իրերի դիմաց։ Մարմնավաճառները կարող են լինել կանայք կամ տղամարդիկ։ Մարմնավաճառությունը կարող է ունենալ հետերոսեքսուալ կամ հոմոսեքսուալ բնույթ, սակայն պատմականորեն այնպես է ստացվել, որ շատ դեպքերում մարմնավաճառները եղել են կանայք, իսկ նրանց հաճախորդները եղել են տղամարդիկ[7]։