ամերիկացի դերասան, երաժիշտ From Wikipedia, the free encyclopedia
Մարկ Ուեյն Սալինգ (անգլ.՝ Mark Wayne Salling, օգոստոսի 17, 1982[1], Դալաս - հունվարի 30, 2018[2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի երաժիշտ և դերասան։ Առավել հայտնի է եղել Նոա Պակերմանի դերով, որը նա մարմնավորել է «Glee» հեռուստասերիալում։ 2018 թվականի հունվարի 30-ին ինքնասպան է եղել Կալիֆոռնիայի իր տանը[3]։
Մարկ Սալինգ | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 17, 1982[1] |
Ծննդավայր | Դալաս |
Մահացել է | հունվարի 30, 2018[2] (35 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Lake Highlands High School?, Culver Academies? և Los Angeles College of Music? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | երգիչ, դերասան, կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր, դաշնակահար, հեռուստատեսային դերասան, կիթառահար, հեղինակ-կատարող, կինոդերասան և պարող |
Պարգևներ և մրցանակներ | |
Մարկ Սալինգը ծնվել է 1982 թվականի օգոստոսի 17-ին ԱՄՆ Տեխաս նահանգի Դալլաս քաղաքում։ Մեծացել է քրիստոնեական խիստ ավանդույթներով ապրող ընտանիքում։ Վաղ տարիքից տնային պայմաններում ստացել է կրթություն։ Այնուհետ տարրական կրթությունը ստացել է Փրովիդենս քրիստոնեական դպրոցում և լյութերական եկեղեցուն կից դպրոցում։ Սովորել է Կալվերի ռազմական ակադեմիայում, սակայն չի ավարտել այն։ 2001 թվականին ավարտել է Լեյք Հայլենդս ավագ դպրոցը, որտեղ նրա դասարանցին եղել է St. Vincent-ը։ Ավելի ուշ, Մարկը կրթությունը շարունակել է Լոս Անջելեսի երաժշտության ակադեմիայում։ Այնտեղ սովորել է կիթառ։ Ակադեմիան ավարտելուց հետո՝ կիթառի դասեր է տվել։
Սալինգը նվագել է դաշնամուրի, կիթառի, բաս կիթառի և հարվածային գործիքների վրա։ Նա բազմաթիվ երգերի հեղինակ և կատարող է։ Նրա դեբյուտային «Smoke Signals» ալբոմը թողարկվել է 2008 թվականին։ Երկրորդ «Pipe Dreams» ալբոմը թողարկվել է 2010 թվականին։
Սալինգի դերասանական առաջնախաղը տեղի է ունեցել 1996 թվականին, երբ նա նկարահանվել է «Եգիպտացորենի երեխաները 4. Բերքահավաք»։ Մեծ հեղինակություն ստացել է 2009 թվականին, երբ մարմնավորել է Նոա Պակերմանի կերպարը՝ Ռայան Մերֆիի հայտնի «Glee» հեռուստասերիալում։
2013 թվականի հունվարին մի աղջիկ մեղադրել է Սալինգին սեռական բռնության մեջ, պատմելով, որ Սալինգի ստիպել է իրեն առանց պահպանակի զբաղվել սեքսով, առանց վերջինիս համաձայնության[4][5]։ Նա հերքել է մեղադրանքները և պատասխան հայց ներկայացրել դատարան՝ կեղծ մեղադրանքների համար[6]։ 2015 թվականի մարտին Սալինգը հաշտվել է աղջկա հետ, որի արդյունքում երկու կողմերն էլ դատարանից հայցը հետ են վերադարձրել[7]։
2015 թվականի դեկտեմբերի 29-ին Լոս Անջելեսի ոստիկանությունը հետախուզել է դերասանի տունը։ Արդյունքում, Սալինգը ձերբակալվել է՝ մանկական պոռնոգրաֆիայի մի քանի հազար լուսանկարներ և տեսաձայնագրություններ պահելու համար[8]։ Մեղադրանքի պատճառով Մարկը հեռացվել է «Աստվածներ և գաղտնիքներ» հեռուստասերիալի դերասանական կազմից[9]։ Որոշակի ձգձգումներից և դատախազության հետ բանակցությունների անհաջող փորձերից հետո, 2017 թվականի սեպտեմբերի 12-ին Լոս Անջելեսի շրջանային դատարանը սկսել է դատական գործընթացը[10]։ 2017 թվականի հոկտեմբերի 4-ին Սալինգը իրեն մեղավոր է ճանաչել՝ մանկական պոռնոգրաֆիա պահելու համար։ Ազատ արձակումից հետո Սալինգը ոստիկանությունում պետք է գրանցվեր որպես հանցագործ։ Նա պարտավոր էր բուժման կուրս անցնել բոլոր, որը նախատեսված էր մինչև 18 տարեկանների նկատմամբ սեռական գործողություններ իրականացրած մարդկանց համար։ Բանտից դուրս գալուց հետո, Սալինգը պետք է, առնվազն, 100 մետր շրջանցեր դպրոցների բակերը, այգիները, հասարակական լողավազանները, երիտասարդական կենտրոնները և խաղահրապարակները։ Նա պարտավոր էր նաև 50 հազար ԱՄՆ դոլար վճարեր բոլոր այն զոհերին, ում հետ սեռական կապ էր ունեցել։ Նրան սպառնում էր նաև հավելյալ 4-7 տարի ազատազրկում[11]։
Սալինգը մահացել է 2018 թվականի հունվարի 30-ին՝ 35 տարեկան հասակում։ Մահվան նախնական պատճառն ինքնասպանությունն է[12]։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1996 | ֆ | Եգիպտացորենի երեխաներ 4. Բերքահավաք | Children Of The Corn IV: The Gathering | Ջեյմս Ռոուդս |
1999 | ս | Տեխասցի ռեյնջեր Ուոլքեր | Walker, Texas Ranger | Բիլլի |
2006 | ֆ | Գերեզմանատուն | The Graveyard | Էրիկ |
2009-2015 | ս | Glee | Glee | Նոա Պակերման |
2011 | ֆ | Երգչախումբ։ 3D կենդանի համերգ | Glee: The 3D Concert Movie | Նոա Պարկինսոն |
2014 | ֆ | Քարե ճանապարհ | Rocky Road | Հարիսոն Բյորք |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.