ամերիկացի դերասան From Wikipedia, the free encyclopedia
Մարկ Ռոլստոն (անգլ.՝ Mark Rolston, դեկտեմբերի 7, 1956[1], Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Հայտնի է Դրեյքի կերպարով «Օտարները» (1986 թ.), Էրիքսոնի՝ «Սղոց V» և Ուորեն Ռասս՝ «Պիկ ժամ ( 1998 թ.)» ֆիլմերի դերերով։
Մարկ Ռոլստոն անգլ.՝ Mark Rolston | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 7, 1956[1] (67 տարեկան) |
Ծննդավայր | Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և հնչյունավորող |
Ռոլստոնը խաղացել է Դրեյքի դերը «Օտարները» (1986), Հանսի դերը՝ «Մահացու զենք 2» (1989), Ստեֆի դերը՝ «Ռոբոտ-ոստիկան 2» (1990), Բոգզ Դիամոնտ՝ «Փախուստ Շոուշենկից» (1994), Ջ. Սկարա՝ «Ջնջողը» (1996), Դենիս Ուոլսոն՝ «Ցերեկային լույս» (1996), Ուեյն Բրյուս՝ «Տեղատարափ» և հատուկ ագենտ Ուորեն Ռասս՝ «Պիկ ժամ» ֆիլմերում։ Դերասանը նկարահանվել է նաև ներքոհիշյալ ֆիլմերում՝ Մարտին Սկորսեզեի «Ուրացողները», որը նկարվել է 2006 թվականին, ինչպես նաև սարսափ ֆիլմում՝ «Խաղ գոյատևելու համար»։ Մարկի շատ դերերը հանդիսանում են որպես վատ, բացասական, որին նպաստում է դերասանի սառը հայացքը։ 2008 և 2009 թվականներին նա նկարահանվել է «Սղոց V» և «Սղոց VI» ֆիլմերում։
1994 թվականին նա մարմնավորեց դատապարտված մարդասպան Կառլ Մյուլլերին «Բաբելոն 5» ֆիլմում։ Այստեղ նա խաղաց «Գթության գինը» էպիզոդում։ Իսկ «Գաղտնի նյութեր» ֆիլմի «Կարմիր թանգարանը» սերիայում նկարահանվեց Ռիչարդ Օդինի կերպարով։ Մարկ Ռոլստոնին առաջարկվել էր հնչյունավորել Կրակե բզեզին՝ «Բեթմեն» մուլտֆիլմում (1992 թվական)։ Սակայն նրա բնավորությունը գտան անպետք և առաջարկությունը հետ վերցրին։ Սակայն Ռոլստոնը հնչյունավորել է Կրակե բզեզին «Բեթմենի նոր արկածները» և «Արդարության միություն » ֆիլմերում։ 2004 թվականին հրավիրվել է նկարահանվելու «24 ժամ» հեռուստասերիալում։
Մարկ Ռոլստոնը խաղացել է նաև Ալաստորի աննշան դերը «Գերբնականը» հեռուստասերիալում։
Դերասանը հնչյունավորել է «Blade Runner» (1997), «Turok» (2008) և «Halo 4» (2012) համակարգչային խաղերը։ Խաղացել է նաև «Դատել ինչպես հանցագործը» սերիալում, որտեղ խաղացել է շերիֆ Դոն Հոլլի դերը, որը օգնություն է խնրում Վարքի դրսևորման բաժանմունքից՝ ճշտելու դաժան սպանությունների հեղինակին։
Ռոլստոնը ծնվել է Մերիլենդ նահանգում՝ Բալթիմորում Էվելին Բեվերլիի և Թոմաս Ջորջ Ռոլստոնի ընտանիքում։ Վերջինս ծրագրավորող էր։ Մարկն ամուսնացած է դերասանուհի Սալլի Էնն Հյուզի հետ։ Երեք երեխաների հայր է՝ Ադամի, Թիմաթիի և Թոմասի[2]։
տարի | ֆիլմ | բնօրինակ անվանում | դեր |
---|---|---|---|
1986 | Օտարները | Aliens | Մարկ Դրեյք |
1987 | Չորրորդ արձանագրություն | The Fourth Protocol | Ռուս |
1989 | Մահացու զենք 2 | Lethal Weapon 2 | Հանս |
1989 | Ճողոպրողը | Prancer | Հերբ Դրիեր |
1990 | Իմպուլս | Impuls | Բարի մարդը |
1990 | Ռոբոտ-ոստիկան 2 | RoboCop 2 | Ստեֆ |
1993 | Մարմինը որպես հանցանշան | Body of Evidence | Դետեկտիվ Ռիզ |
1994 | Սքաներ-ոստիկան | Scanner Cop | Լեյտենանտ Հարրի Բրաուն |
1994 | Փախուստ Շոուշենկից | The Shawshank Redemption | Բոգզ Դայմոնդ |
1995 | Լավից լավը 3. Հետդարձ չկա | Best of the Best 3։ No Turning Back | Դոնի Հանսեն |
1995 | Թակարդ | The Set-Up | Ռեյ Հարրիս |
1996 | Ջնջողը | Eraser | Ջ. Սքար |
1996 | Ցերեկային լույս | Daylight | Դենիս Ուիլսոն |
1998 | Ես վաղ արթնացա մահվանս օրը | I Woke Up Early the Day I Died | Հոթ-դոգ վաճառողը |
1998 | Տեղատարափ | Hard Rain | Ուեյն Բրյուս |
1998 | Մարդասպանի նամակները | Letters from a Killer | Օ'Դելլ |
1998 | Պիկ ժամ | Rush Hour | հատուկ ագենտ Ուորեն Ռասս |
1999 | Սեղանիկ մեկի համար | A Table for One | Թոմ Բեռնարդ |
2002 | Շոգ օր | Scorcher | Հատուկ ագենտ Քելաուեյ |
2002 | Մայրուղի | Highway | Բյորտ Միրանդա |
2005 | Ուրվականների որսը | Chasing Ghosts | Ֆրենք Անդերսոն |
2005 | Իմաստունի առվակի հրաշքը | Miracle at Sage Creek | Կապիտան Ջոնսոն |
2006 | Ուրացողները | The Departed | Թիմոթի Դելահանտ |
2007 | Գլուխների որսորդը | Protecting the King | Ֆրենք |
2008 | Խելագարություն. ցնորվել | Asylum | Բժիշկ |
2008 | Սղոց V | Saw V | Դեն Էրիքսոն |
2009 | Անհետացում | Not Forgotten | Ագենտ Ուիլսոն |
2009 | Սղոց VI | Saw VI | Դեն Էրիքսոն |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.