![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f6/20180610_FIFA_Friendly_Match_Austria_vs._Brazil_Marko_Arnautovi%25C4%2587_850_1633.jpg/640px-20180610_FIFA_Friendly_Match_Austria_vs._Brazil_Marko_Arnautovi%25C4%2587_850_1633.jpg&w=640&q=50)
Մարկո Առնաուտովիչ
From Wikipedia, the free encyclopedia
Մարկո Առնաուտովիչ (ապրիլի 19, 1989(1989-04-19)[1][2][3], Վիեննա, Ավստրիա), ավստրիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, որը ներկայումս որպես հարձակվող խաղում է անգլիական Պրեմիեր լիգայի Վեսթ Հեմ Յունայթեդում և Ավստրիայի հավաքականում։ Առնաուտովիչը սկսեց իր կարիերան Ավստրիայի երիտասարդական թիմերից մեկում՝ «Վիեննա»-ում։ Հետո նա պայմանագիր կնքեց հոլանդական Տվենտեի հետ 2006 թվականին։ 2008/09 սեզոնին նա վարձավճարով տեղափոխվեց իտալիական «Ինտերնացիոնալե», որտեղ նա խաղաց ընդամենը 3 խաղ, բայց դա վնասվածքի պատճառով էր։ Հետո նա 2010 թ.-ի հունիսին գնաց Գերմանիա Վերդեր Բրեմեն։ Նա այնտեղ խաղաց 3 տարի և շատ օգտակար էր այդ թիմին։ 2013 թվականի սեպտեմբերին Առնաուտովիչը գնաց անգլիական թիմ՝ Սթոք Սիթի։ Նա Սթոքում 4 տարեշրջան անցկացրեց և խփեց 26 գոլ 145 խաղում։ 2017 թվականի հուլիսին նա գնաց Վեսթ Հեմ Յունայթեդ 20 միլիոն ֆունտ ստեռլինգով։ Նա շատ երկար է խաղացել Ավստրիայի հավաքականում և դեռ խաղում է, նա օգնեց իր հավաքականին անցնելու ՈւԵՖԱ-ի Եվրո 2016-ի գավաթի play off: Առնաուտովիչը ունի գերազանց դրիբլինգ, տեխնիկա և հարված։