Մարլոն Ջեյմս (անգլ.՝ Marlon James, նոյեմբերի 24, 1970(1970-11-24)[6][7], Քինգստոն, Ճամայկա), ճամայկացի գրող, 2015 թվականին «Յոթ սպանության համառոտ պատմություն» վեպի համար արժանացել է Բուքերյան մրցանակի։
Արագ փաստեր Մարլոն ՋեյմսMarlon James, Ծնվել է ...
Փակել
Մարլոն Ջեյմսը ծնվել է 1970 թվականի նոյեմբերի 24-ին Ճամայկայի մայրաքաղաք Քինգստոնում։ 2006 թվականին մագիստրոսի աստիճանով ավարտել է Վեստ-Ինդիայի համալսարանը (University of the West Indies), որտեղ ուսումնասիրել է լեզու և գրականություն։ 2007 թվականից դասավանդում է ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգի Սեյնթ Փոլ քաղաքում գտնվող Մաքալեսթեր քոլեջում (Macalester College)[8][9]։ Այժմ բնակվում է Մինեապոլիս քաղաքում[10][11]։
2009 թվականին հրատարակել է իր առաջին վեպը, իսկ 2014 թվականին լույս տեսած նրա «Յոթ սպանության համառոտ պատմություն» վեպն գրաքննադատների կողմից ընդունվել է ջերմությամբ և 2015 թվականին արժանացել Բուքերյան մրցանակի[12]։
- 2005 - John Crow's Devil
- 2009 - «Գիշերային կնոջ գիրքը» (The Book of Night Women)
- 2014 - «Յոթ սպանության համառոտ պատմություն» (A Brief History of Seven Killings)
- 2009 - Գրաքննադատների ազգային շրջանակի գրական մրցանակ (National Book Critics Circle Award) «Գիշերային կնոջ գիրքը» վեպի համար[13]
- 2010 - Դեյթոն խաղաղության գրական մրցանակ (Dayton Literary Peace Prize) «Գիշերային կնոջ գիրքը» վեպի համար[14]
- 2010 - Մինեսոտայի գրական մրցանակ (Minnesota Book Award) «Գիշերային կնոջ գիրքը» վեպի համար[15]
- 2013 - Արծաթե Մասգրեյվ մեդալ (Silver «Musgrave Medal») Ճամայկայի ինստիտուտի (Institute of Jamaica) կողմից[16]
- 2014 - Գրաքննադատների ազգային շրջանակի գրական մրցանակ (National Book Critics Circle Award) «Յոթ սպանության համառոտ պատմություն» վեպի համար[17]
- 2015 – Anisfield-Wolf Book Award «Յոթ սպանության համառոտ պատմություն» վեպի համար[18]
- 2015 - Կարիբյան գրականության OCM Bocas մրցանակ (OCM Bocas Prize for Caribbean Literature) «Յոթ սպանության համառոտ պատմություն» վեպի համար[19]
- 2015 - Բուքերյան մրցանակ (Man Booker Prize) «Յոթ սպանության համառոտ պատմություն» վեպի համար[20][21][22][23]
- 2015 - Կանաչ մեխակ մրցանակ (Green Carnation Prize) «Յոթ սպանության համառոտ պատմություն» վեպի համար[24]
- Battersby, Eileen. "Booker Winner Marlon James Tops Tarantino for Body Count". Contemporary Literary Criticism, edited by Lawrence J. Trudeau, vol. 405, Gale, 2017. Literature Resource Center
- Frank, Alex. "Marlon James on Winning the Man Booker Prize, Fictionalizing Bob Marley, and Why He Loves Kendrick Lamar", Vogue, 1 February 2017.
- Gifford, Sheryl. "(Re)Making Men, Representing the Caribbean Nation: Individuation in the Works of Fred D’Aguiar, Robert Antoni, and Marlon James." Diss. Florida Atlantic University, 2013. Print.
- Harrison, Sheri-Marie. "Excess in a Brief History of Seven Killings." Post45, 24 October 2015.
- James, Marlon. "From Jamaica to Minnesota to Myself", The New York Times, 10 March 2015.
- Machado Sáez, Elena (2015), «Writing the Reader: Literacy and Contradictory Pedagogies in Julia Alvarez, Michelle Cliff, and Marlon James», Market Aesthetics: The Purchase of the Past in Caribbean Diasporic Fiction, Charlottesville: University of Virginia Press, ISBN 978-0-8139-3705-2.
- Ozuna, Ana. "Feminine Power: Women Contesting Plantocracy in The Book of Night Women." Journal of Pan African Studies, vol. 10, no. 3, 2017, p. 132+. Literature Resource Center
- Polk, James. "Spiritual Combat". Review of John Crow's Devil, by Marlon James. The New York Times, 13 November 2005: 54.
- Thomson, Ian. "God 'and Rum' on the Rocks". Review of John Crow’s Devil, by Marlon James. The Independent, 28 October 2005: 21.
datos.bne.es (իսպ.): El portal de datos bibliográficos de la Biblioteca Nacional de España — 2011.
quote Արխիվացված 2013-12-03 Wayback Machine: A professor of literature and creative writing at Macalester College, he divides his time among Minnesota, New York, and Jamaica.