From Wikipedia, the free encyclopedia
Մարի Միրիամ (ֆր.՝ Marie Myriam, իսկական անունը Միրիամ Լոպես, ֆր.՝ Myriam Lopes; մայիսի 8, 1957[1], Կանանգա, ԿԴՀ), ֆրանսիական երգչուհի, Եվրատեսիլ 1977 երգի մրցույթի հաղթող։
Ծնվել է Պորտուգալիայում, մանկության մի մասն անցկացրել է Զաիրում։ Առաջին անգամ բեմ է բարձրացել 1976 թվականին` ֆրանսիական «Ma colombe» (Իմ աղավնին) երգով, որը հատուկ ճանաչում է նվաճել ֆրանսալեզու կանադական Քվեբեկում։
1977 թվականին իր քսանամյակի նախօրեին դարձավ Եվրատեսիլ երգի մրցույթի հաղտող` կատարելով «L’oiseau et l’enfant» երգը։
1970-ական թվականների վերջին ակտիվ մասնակցել է Les Visiteurs de Noël երիտասարդների համար ամանորյա հեռուստահաղորդումների շարքում` Télévision Française 1 (TF1) հեռուստաալիքում։
1980 թվականին «Մելոդիա» ֆիրման թողարկել է ԽՍՀՄ-ում նրա «Երգում է Մարի Միրիամը» (C60 14757-8) անունով ալբոմը։
1989 թվականին մասնակցել է Շառլ Ազնավուրի կողմից կազմակերպված համերգներում, որոնց դրամական մուտքը վաճառված տոմսերից գնացել է Հայաստանում երկրաշարժից տուժածների օգնությանը։
2000 թվականների երկրորդ կեսին կանոնավոր կերպով ներկայացնում էր ֆրանսիական հեռուստադիտողների քվեարկության արդյունքները Եվրատեսիլի երգի մրցույթներին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.