From Wikipedia, the free encyclopedia
Մարի Բոյնե Պերսեն (նորվ.՝ Mari Boine Persen, նոյեմբերի 8, 1956[1][2], Կարասիոկ), ավելի հայտնի որպես Մարի Բոյնե , նորվեգիացի սաամական երգչուհի։ Հայտնի է որպես հեղինակային երգերի կատարող, որոնց մեջ բացի ավանդական սաամական երգերից (այդ թվում յոյկ), կան նաև ջազի և ռոքի տարրեր։
Մարի Բոյնե | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 8, 1956[1][2] (67 տարեկան) |
Ծննդավայր | Կարասիոկ |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Ազգություն | Northern Sámi people? |
Մասնագիտություն | երգչուհի և երգերի հեղինակ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Mari Boine Band? |
Կայք | mariboine.no |
Mari Boine Վիքիպահեստում |
Մարի Բոյնեն ծնվել և մեծացել է սաամական ավանդական ընտանիքում, որն զբաղվում էր ձկնորսությամբ և գյուղատնտեսությամբ (հայրը նաև հյուսն էր), Ֆինմարքի շրջանում գտնվող, Ֆինլանդիային սահմանակից Gámehisnjárga գյուղում։ Հայրը Իոսիֆ Բոյնե Օլսենն էր (Josef Boine Olsen) (1922—1990), մայրը` Կիրստեն Վուոլաբը (Kirsten Vuolab) (1924—1991): Նրա ծնողները պատկանում էին լեստադիանյան համայնքին, այստեղ սաամների լեզուն և մշակույթը չէր գնահատվում, իսկ յոյկը և սաամական ավանդական երգեցողությունն անվանում էին «սատանայական երգեր»։ Դպրոցում, որտեղ հաճախում էր Մարին, բոլոր առարկաները դասավանդվում էին նորվեգերեն, ամենը, ինչ կապված էր սաամական մշակույթի հետ, չնայած պաշտոնապես արգելված չէր, սակայն փաստացի վերացվում էր, իսկ հոգեբանական իրավիճակը այնպիսին էր, որ ինքն, իր իսկ խոստովանությամբ, ամաչում էր, որ պատկանում է սաամներին և լավ կլիներ, եթե ինքը ծնված լիներ որպես նորվեգացի։ «Մենք ոչ միայն չէինք հպարտանում ազգային մշակույթով, մենք նաև ամաչում էինք։ Տանը երգում էինք բացառապես օտար երգեր»[6]։
Դպրոցից հետո Բոյնեն կրթություն է ստացել Ալթայի համալսարանի քոլեջում, այնուհետև մի քանի տարի ուսուցիչ է աշխատել Պորսանգերում։ Դպրոցում աշխատելու տարիներին նա գրել է իր առաջին երգը, դա եղել է այն բանից հետո, երբ ինքը լսել է Ջոն Լենոնի անգլ.՝ Working Class Hero երգը։ Մարին հիշում է, որ ինքը հասկացել էր, որ այդ երգն իր կյանքի մասին է. «Ջոնը բանվորական շրջանի տղա էր և երգում էր այդ մասին։ Այն մասին, թ» ինչպիսի դպրոց և ինչպիսի ուղի պետք է անցնել, ինչպես կայանալ։ Ես նույնպես ինձ զգում էի ծայրամասերից աղջնակ, զգում էի նույն զգացմունքները»։ Նրա առաջին երգի բառերը գրվեցին Լենոնի երգի մոտիվներով[6]։ Ժամանակի հետ նրա մեջ ավելի շատ էր մեծանում նորվեգական հասարակության մեջ հակամարտությունը ենթակա լինելու դեմ, սաամների երկրորդական դիրքի դեմ (առանձնապես սաամների կանանց)։
Մարի Բոյնեի երգերում որոշ չափով արտացոլվում են իր սեփական փորձն ու ապրումները։ Մարիի երգերի մեծ մասը իր հարազատ սաամերեն լեզվով են, նրանցից մի քանի բավականին լավատեսական են և նվիրված են Լապլանդիայի բնությանը։ «Սարակա» յոյկը նվիրված է հղիների և նորածինների հովանավոր բժշկության աստվածուհուն[6]։ Նորվեգական լեզվով երգերից է Oppskrift for Herrefolk երգը` 1989 թվականի Gula Gula ալբոմից։
Բոյնեն կարծում էր, որ սաամական ժողովրդի գոյատևման ուղին ինքնաճանաչումն է։ Իր կարծիքով ոչ քաղաքականությունը, ոչ ոչ էկոնոմիկան, կարևորը մշակույթն է։ «Մենք սաամներս, դժվար ենք ապրում, որովհետև քիչ գիտենք մեր մասին։ Ամենագլխավորը նախնիների արվեստն ու պատմությունն է»[6]։
Մարին երգում է ավանդական ազգային երգեր գործիքային նվագակցությամբ` յոյկի ոճով։ Նրա ստեղծագործության առանձնահատկությունը ժողովրդական ոճի լրացումն է ջազի, ռոքի, փոփի տարրեով։ Մարիի համերգների բնութագրիչ առանձնահատկությունն իր վոկալ համարների միաձուլումն է գործիքային պարտիաների հետ երաժիշտների կատարմամբ[6]։
Անվանումները ներկայացված են նորվեգերեն և սաամերեն, նաև հայերեն թարգմանությամբ։
Jaskatvuođa maŋŋá / Etter stillheten / Լռությունից հետո
Gula Gula / Hør stammødrenes stemme / Լսիր ցեղի մայրիկի ձայնը
Goaskinviellja / Ørnebror / Արծվի եղբայրը
Goaskinviellja և Leahkastin ձայնասկավառակների բանաքաղ
Համերգի ձայնագրություն
Bálvvoslatjna / / Молельня
(Իննա Ժելանյայի և Սերգեյ Ստարոստինի հետ համատեղ)
Gávcci Jahkejuogu / / Տարվա ութ եղանակներ
Idjagieđas / I Nattens Hand / Գիշերվա ձեռքում
«Ապստամբություն Կաուտոկեյնոյում» ֆիլմի սաունդթրեք
Čuovgga Áirras / Sterna Paradisea
Բոյնեն Ռուսաստանում առաջին անգամ եղել է 1991 թվականին[7]։
2010 թվականի ապրիլին Բոյնեն համերգ էր տալու Մոսկվայում, սակայն նրա այցը տեղի չունեցավ Իսլանդիայում հրաբխի ժայթքման պատճառով, քանի որ դադարեցվել էին ավիաչվերթները[7]։ 2010 թվականի սեպտեմբերին նա համերգ տվեց Արխանգելսկում Նորվեգիայի օրերի շրջանակում։ 2011 թվականի մայիսի 31-ին Մոսկվայում Նկարիչների կենտրոնական տանը տեղի ունեցավ Բոյնեի միակ համերգը[7]։ 2014 թվականի ապրիլի 7-ին Բոյնեի համերգը տեղի ունեցավ Մուրմանսկում։
Ունի երեխաներ և թոռներ։ Ըստ Մարիի խոսքերի` աշխարհում ամենից շատ նա սիրում է թոռների հետ գնալ ձկնորսության և հատապտուղներ հավաքելու[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.