From Wikipedia, the free encyclopedia
Մարիս Յանսոնս (լատիշ․՝ Mariss Ivars Georgs Jansons, հունվարի 14, 1943[1][2][3][…], Ռիգա, Ռայխսկոմիսարիատ Օստլանդ - դեկտեմբերի 1, 2019[4][5][6][…], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան[7][8]), լատիշ խորհրդային[24] դիրիժոր, մանկավարժ, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1986):
Մարիս Յանսոնս | |
---|---|
Ծնվել է | հունվարի 14, 1943[1][2][3][…] |
Ծննդավայր | Ռիգա, Ռայխսկոմիսարիատ Օստլանդ |
Մահացել է | դեկտեմբերի 1, 2019[4][5][6][…] (76 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան[7][8] |
Գերեզման | Լիտերատորսկիե մոստկի |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Լատվիա և Ռուսաստան |
Կրոն | լյութերականություն[9] |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա և Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան |
Մասնագիտություն | դիրիժոր և երաժշտության ուսուցիչ |
Աշխատավայր | Royal Concertgebouw Orchestra?[6], Bavarian Radio Symphony Orchestra?, Pittsburgh Symphony Orchestra? և Oslo Philharmonic? |
Ծնողներ | հայր՝ Արվիդ Յանսոնս[10] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբ[22] և Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախումբ[23] |
Mariss Jansons Վիքիպահեստում |
Անվանի ջութակահար և դիրիժոր Արվիդ Յանսոնսի որդին է։
Մարիսի մայրը՝ օպերային երգչուհի Իռաիդա Յանսոնսը[25][26], նրան ունեցել է թաքստոցում, որտեղ, ազգությամբ հրեուհի լինելով, պահվել էր՝ Ռիգան զավթած գերմանական ֆաշիստների ճանկը չընկնելու համար (Յանսոնսի մայրական գծով բոլոր հարազատները Հոլոքոստի զոհ են դարձել)։
Դեռ մանուկ հասակից Յանսոնսը հորից ջութակ նվագել է սովորել[27]։
1962 թվականին ավարտել է Լենինգրադի Ռիմսկի-Կորսակովի անվան կոնսերվատորիային առընթեր հատուկ երաժշտական դպրոցը և ընդունվել կոնսերվատորիայի դաշնամուրի ու նվագավարության դասարանները։
1969-ից 1972 թվականներին կատարելագործվել է Վիեննայում՝ Հանս Սվարովսկու և Զալցբուրգում՝ Հերբերտ ֆոն Կարայանի ղեկավարությամբ։ Կարայանը երիտասարդ երաժիշտին առաջարկել է դառնալ իր ասիստենտը Բեռլինի ֆիլհարմոնիկում, բայց խորհրդային իշխանություններն արգելել են, որ նա ընդունի այդ գայթակղիչ առաջարկությունը[28]։
1971 թվականին Յանսոնսը դիրիժորների՝ Հերբերտ ֆոն Կարայանի անվան միջազգային մրցույթում գրավել է մրցանակային երկրորդ տեղը, 1973-ին նշանակվել Լենինգրադի ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժորի ասիստենտ, 1979-ին՝ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի ֆիլհարմոնիկի երաժշտական մասի տնօրեն և այդ կոլեկտիվի հետ եռանդուն ու չափազանց արդյունավետ աշխատանք է կատարել. բազմաթիվ համերգային, այդ թվում՝ հյուրախաղային ելույթներ է ունեցել, բազմաթիվ ձայնագրություններ իրականացրել... Սակայն 2000 թվականին Օսլոյի համերգասրահի (Oslo Concert Hall-ի) ակուստիկայի առնչությամբ քաղաքի իշխանությունների հետ ունեցած վեճից հետո, հրաժարական է ներկայացրել[29]։
1992 թվականին Յանսոնսն ընդունվել է որպես Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հրավերքով աշխատող հիմնական դիրիժոր, ապա այդ նույն կարգավիճակով աշխատելով Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ LSO Live label-ի պատվերով ձայնագրել է Մալերի No. 6 սիմֆոնիան[30][31]։
1996-ի ապրիլին 53-ամյա դիրիժորը քիչ է մնացել՝ ինֆարկտից մահանա հենց դիրիժորական վահանակի վրա, «Բոհեմ»-ի վերջնամասը նվագավարելիս[32]։ Վերականգնվել է Շվեյցարիայում, իսկ որոշ ժամանակ անց Փիթսբուրգում վիրաբույժները նրա կրծքավանդակում հարմարեցրել են էլեկտրական խթանիչ՝ կրիտիկական պահերին սրտի աշխատանքն ապահովելու համար (ի դեպ, Յանսոնսի հայրը՝ անվանի դիրիժոր Արվիդ Յանսոնսը, 1984 թվականին մահացել է դիրիժորական վահանակի վրա, ինֆարկտից՝ Հալլեի նվագախումի համերգը նվագավարելու ժամանակ[33]։
1997-ին Յանսոնսը երեք տարվա աշխատանքային պայմանագիր է կնքել Փիթսբուրգի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական մասի տնօրեն աշխատելու համար, բայց պայմանագիրն անընդհատ նորացվել է, երկարաձգվել։ 2002-ին անվանի դիրիժորը հայտնել է, որ ինքնաթիռում՝ թռիչքի ժամանակ առողջական լուրջ խնդիրներ ունենալու պատճառով[34] 2004 թվականին հրաժեշտ կտա պաշտոնին[35]։
2003/2004 տարեշրջանի սկզբին Յանսոնսն աշխատանքի է անցել որպես Բավարական ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր[36](պայմանագիրը սկզբնապես կնքվել է երեք տարի ժամկետով, յուրաքանչյուր տարեշրջանում առնվազն 10 շաբաթ աշխատելու պայմանով)[37][38]։ 2006-ի սեպտեմբերին պայմանագիրը երկարաձգվել է մինչև 2009-ի օգոստոս ամիսը[39], 2007-ի հուլիսին նորից է երկարաձգվել, այս անգամ՝ մինչև 2012-ի օգոստոս[40]։ Դրանից հետո պայմանագիրը մի քանի անգամ ևս նորացվել է, և դրա գործողության ժամկետը հասցվել է մինչև 2024 թվականը[41][42][43][44]։ Իր հիմնական պարտականությունները կատարելու հետ մեկտեղ՝ անվանի դիրիժորը կանոնավոր կերպով բարեգործական համերգներ է ղեկավարել և շարունակում է ղեկավարել՝ նվագախմբի նոր համերգասրահի շինարարությանն անհրաժեշտ գումարներ հայթայթելու նպատակով[45]։
Բավարական ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբում իր աշխատանքային պարտականությունների կատարումից ազատ որոշ շաբաթներ Յանսոնսը 2002-2015 թվականներին աշխատել է որպես Ամստերդամի Royal Concertgebouw Orchestra-ի (RCO) գլխավոր դիրիժոր[46][47][48][49]։ Այդտեղ իր վերջին համերգը նա նվագավարել է 2015 թվականի մարտի 20-ին, Նիդերլանդների թագուհի Մաքսիմայի ներկայությամբ[50]։
2006-ին Յանսենսը նվագավարել է Վիեննայի ֆիլհարմոնիկի ամանորյա համերգը, օրեր անց, ճանաչվելով տարվա արտիստ, այդ կապակցությամբ Կաննում արժանացել MIDEM-ի հատուկ մրցանակին։ 2007-ի հոկտեմբերին նա, դավանանքով լյութերական լինելով հանդերձ[51], Հռոմի Բենեդիկտոս 16-րդ պապի և 7 հազար այլ ունկնդիրների համար պապական Auditorio Paul VI սրահում նվագավարել է Բեթհովենի իններորդ սիմֆոնիայի կատարումը Բավարական ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի կողմից։ Վիեննական ամանորյա համերգի նվագավարումը նրան է վստահվել նաև 2012 և 2016 թվականներին, ընդ որում՝ այդ համերգներից առաջինը հեռարձակվել է աշխարհի յոթանասուներեք, երկրորդը՝ ավելի քան իննսուն երկրներում, ունկնդրվել ու դիտվել շուրջ 50 միլիոն հեռուստադիտողների կողմից։
Յանսոնսը ամուսնացել է երկու անգամ։ Առաջին կնոջից մի դուստր ունի, ով աշխատում է Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում։ Երկրորդ կնոջ հետ ապրում է պետերբուրգյան իր բնակարանում, որտեղ էլ հենց պահում պարտիտուրաների հարուստ հավաքածուն[52]։
Արվեստի ասպարեզում ձեռք բերած նվաճումների համար Մարիս Յանսոնսին շնորհվել են միջազգային բազմաթիվ պարգևներ, այդ թվում՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.