ամերիկացի գործարար, «Yahoo!» ընկերության նախկին նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն From Wikipedia, the free encyclopedia
Մարիցա Էն Մայեր (անգլ.՝ Marissa Ann Mayer, մայիսի 30, 1975[1][2][3], Wausau, Վիսկոնսին, ԱՄՆ[4]), «Yahoo!» ընկերության նախկին նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն[7]։ Մինչ այդ նա երկար ժամանակ ղեկավար պաշտոններ է զբաղեցրել «Google» ընկերությունում[8][9]։ Եղել է ամենաերիտասարդ տնօրենը, որ աշխատել է Fortune 500 ցուցակում ընդգրկված ընկերությունում[10]։
Մարիսա Մայեր անգլ.՝ Marissa Mayer | |
---|---|
Ծնվել է | մայիսի 30, 1975[1][2][3] (49 տարեկան) |
Ծննդավայր | Wausau, Վիսկոնսին, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | լյութերականություն |
Կրթություն | Սթենֆորդի համալսարան և Wausau West High School? |
Մասնագիտություն | համակարգչային գիտնական, ճարտարագետ և գործադիր տնօրեն |
Աշխատավայր | Գուգլ, Yahoo և Lumi Labs? |
Ամուսին | Zachary Bogue? |
Զբաղեցրած պաշտոններ | գլխավոր գործադիր տնօրեն և խորհրդի անդամ |
Պարգևներ և մրցանակներ | |
Marissa Mayer Վիքիպահեստում |
Մայերը ծնվել է 1975 թվականի մայիսի 30-ին Վիսկոնսին նահանգի Վոսո քաղաքում նկարչության ուսուցչուհի, ֆինլանդական ծագմամբ Մարգարետ Մայերի[11] և ինժեներ Մայքլ Մայերի[12][13] ընտանիքում։ 1993 թվականին միջնակարգ դպրոցն ավարտելուց[14] հետո Մայերը Վիսկոնսին նահանգի նահանգապետ Թոմմի Թոմփսոնի կողմից ընտրվել է որպես նահանգի երկու պատվիրակներից մեկը Արևմտյան Վիրջինիայի ազգային երիտասարդական գիտական ճամբար մեկնելու համար[15]։
Մայերը գերազանցությամբ ավարտել է Ստենֆորդի համալսարանը՝ ստանալով բակալավրի աստիճան սիմվոլային համակարգերի և մագիստրոսի աստիճան ինֆորմատիկայի բնագավառում՝ մասնագիտացմամբ արհեստական ինտելեկտի ոլորտում։ 2009 թվականին Իլինոյսի տեխնոլոգիական ինստիտուտը Մայերին շնորհել է դոկտորի պատվավոր աստիճան՝ ի նշան երախտագիտության որոնման բնագավառում նրա աշխատանքի համար[16]։
Նախքան Google-ը Մայերն աշխատել է Ցյուրիխում (Շվեյցարիա) UBS հետազոտական լաբորատորիայում (Ubilab) և SRI International-ում (Մենլո Պարկ, Կալիֆոռնիա)[17]։ Մայերը Google գնացել է 1999 թվականին` դառնալով ընկերության 21-րդ աշխատակիցը և առաջին կին ինժեները[18][19]։ Google-ում աշխատելու 13 տարվա ընթացքում նա եղել է ինժեներ, դիզայներ, արտադրանքի մենեջեր և ղեկավար։ Մայերը կարևոր դեր է կատարել Google Search, Google Images, Google News, Google Maps, Google Books, Google Product Search, Google Toolbar, iGoogle և Gmail նախագծերում։ Նա նաև վերահսկել է Google-ի գլխավոր էջի ստեղծումը, որը հայտնի է անհարկի դիզայնի բացակայությամբ[20][21]։ Վերջին տարիներին Google-ում եղել է փոխտնօրենի ապրանքների որոնման ու համագործակցության փորձի գծով և փոխնախագահ տեղական ծառայությունների, քարտեզների և տեղադրության ծառայությունների գծով[22]։
2012 թվականի հուլիսի 16-ին Մայերը նշանակվել է «Yahoo!» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն։ Նա նաև եղել է ընկերության տնօրենների խորհրդի անդամ[23][24]։
Ընկերությունում Մայերի կողմից կատարված առաջին փոփոխություններից մեկն անվճար ուտելիքն էր[25]։
2017 թվականի հունիսի 12-ին Մարիսա Մայերը հեռացել է ընկերությունից Verizon-ի կողմից Yahoo-ի ձեռքբերման գործարքի ավարտի կապակցությամբ։ Այդ գործարքում նրա մասնաբաժինը կազմել է 186 մլն դոլար։
Մայերը Cooper-Hewitt, National Design Museum, New York City Ballet, San Francisco Ballet, Սան Ֆրանցիսկոյի ժամանակակից արվեստի թանգարան և Walmart ընկերությունների տնօրենների խորհրդի անդամ է[26][27]։
Մայերն Fortune ամսագրի կողմից ընդգրկվել է բիզնեսում 50 ամենաազդեցիկ ամերիկացի կանանց ցանկում 2008, 2009, 2010 և 2011 թվականներին՝ զբաղեցնելով 50, 44, 42 և 38 հորիզոնականները համապատասխանաբար[28]։ 2008 թվականին՝ 33 տարեկան հասակում, նա ցուցակում ամենաերիտասարդ կինն էր։ Մայերը Glamour ամսագրի կողմից ճանաչվել է տարվա կանանցից մեկը 2009 թվականին[29]։
2009 թվականի դեկտեմբերի 12-ին Մայերն ամուսնացել է անշարժ գույքի ոլորտում ներդրող Զաքարի Բոգի հետ[30]։ Հուլիսի 16-ին հայտնի է դարձել, որ ամուսինները սպասում են իրենց առաջնեկի ծնունդին նույն տարվա հոկտեմբերի 8-ին[31][32][33]։ Նրանց որդին՝ Մակալիստեր Բոգը, ծնվել է 2012 թվականի սեպտեմբերի 30-ին։ 2015 թ. դեկտեմբերի 10-ին հայտնի է դարձել, որ զույգն ունեցել է երկվորյակ դուստրեր՝ Մարիելը և Սիլվանան[34]
Մարիսա Մայերը Yahoo!-ի ներդրող Էրիկ Ջեքսոնի կողմից քննադատվել է ընկերության ֆինանսական միջոցների ոչ նպատակային օգտագործման համար։ Ընդհանուր առմամբ, գլխավոր տնօրեն լինելու երեք տարիների ընթացքում Մայերը «վատնել» է 10 մլրդ դոլար ընկերության կապիտալից[35][36]։ Վերջին տարիներին Yahoo-ի ֆինանսական ցուցանիշները զգալիորեն վատացել են։ Ընկերության շահույթը 2015 թվականի առաջին ինն ամիսներին նվազել է 90 անգամ`կազմելով 81 մլն դոլար[37]։
Մայերը մեղադրվել է նաև Yahoo!-ում աշխատող տղամարդկանց նկատմամբ գենդերային խտրականության ցուցաբերելու համար։ Yahoo-ի նախկին աշխատակից Սքոթ Արդը (Scott Ard) դատական հայց է ներկայացրել ընդդեմ ընկերության գործադիր տնօրեն Մարիսա Մայերի (Marissa Mayer): Դիմումում նշվում է, որ Մեյերն ընկերությունում սահմանել է աշխատողների արդյունավետության գնահատման այնպիսի համակարգ, որը նպաստել է տղամարդ աշխատողների դեմ նախատրամադրվածության առաջացմանը ղեկավարության մոտ[38]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.