Մարիո Մոնտի
From Wikipedia, the free encyclopedia
Մարիո Մոնտի (իտալ.՝ Mario Monti, մարտի 19, 1943(1943-03-19)[2][3], Վառեսե, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն[1]), իտալացի անկուսակցական պետական և քաղաքական գործիչ, տնտեսագետ, ցմահ սենատոր։ Իտալիայի Նախարարների խորհրդի 82-րդ նախագահը 2011 թվականի նոյեմբերի 16-ից մինչև 2013 թվականի ապրիլի 28-ը։ Իտալիայի Էկոնոմիկայի և ֆինանսների 7-րդ նախարարը 2011 թվականի նոյեմբերի 18-ից մինչև 2012 թվականի հուլիսի 11-ը։ Իտալիայի արտաքին գործերի նախարար՝ 2013 թվականի մարտի 27-ից ապրիլի 28-ը։
Արագ փաստեր Կուսակցություն՝, Կրթություն՝ ...
Մարիո Մոնտի իտալ.՝ Mario Monti | |
Կուսակցություն՝ | Civic Choice? |
---|---|
Կրթություն՝ | Բոկոնիի համալսարան և Եյլի համալսարան |
Գիտական աստիճան՝ | դոկտորի աստիճան[1] |
Մասնագիտություն՝ | տնտեսագետ, քաղաքական գործիչ և համալսարանի դասախոս |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ծննդյան օր | մարտի 19, 1943(1943-03-19)[2][3] (81 տարեկան) |
Ծննդավայր | Վառեսե, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն[1] |
Քաղաքացիություն | Իտալիա |
Ի ծնե անուն | իտալ.՝ Mario Monti |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Փակել