From Wikipedia, the free encyclopedia
Մարիուս Իվանովիչ Պետիպա (մարտի 11, 1818[1][2][3][…], , Մարսել[4] - հուլիսի 1 (14), 1910[2][5], Գուրզուֆ (քաղաքատիպ ավան, Ուկրաինա), Q14558467?, Յալթայի գավառ, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[6][5]), ռուս բալետի արտիստ, բալետմայստեր։ Ծագումով՝ ֆրանսիացի։
Մարիուս Պետիպա ֆր.՝ Michel-Victor-Marius-Alphonse Petipa | |
---|---|
Ծնվել է | մարտի 11, 1818[1][2][3][…] |
Ծննդավայր | , Մարսել[4] |
Մահացել է | հուլիսի 1 (14), 1910[2][5] (92 տարեկան) |
Մահվան վայր | Գուրզուֆ (քաղաքատիպ ավան, Ուկրաինա), Q14558467?, Յալթայի գավառ, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[6][5] |
Գերեզման | Տիխվինսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա և Ռուսական կայսրություն |
Կրթություն | Բրյուսելի թագավորական կոնսերվատորիա |
Երկեր | Քնած գեղեցկուհի, Մարդուկ-Ջարդուկը, Կարապի լիճ, Դոն Կիխոտ և Բայադերկա |
Մասնագիտություն | պարող, բալետմայստեր, պարուսույց, լիբրետիստ, բալետի պարող և ուսուցիչ |
Աշխատավայր | Մեծ թատրոն |
Ամուսին | Մարիա Սուրովշչիկովա-Պետիպա և Լուբով Սավիցկայա |
Ծնողներ | հայր՝ Ժան-Անտուան Պետիպա |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Մարիա Պետիպա, Marius Mariusovich Petipa?, Mariy Petipa? և Nadezhda Petipa? |
Ստորագրություն | |
Marius Petipa Վիքիպահեստում |
1838 թվականից ելույթ է ունեցել Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Իսպանիայում։ 1847 թվականից ապրել է Ռուսաստանում։ 1847—1855 թվականներին եղել է Մարիինյան թատրոնի արտիստ։ 1855-1887 թվականներին դասավանդել է Պետերբուրգի թատերական ուսումնարանում։ 1862 թվականից Պետերբուրգի բալետային խմբի բալետմայստեր, 1869-1903 թվականներին գլխավոր բալետմայստեր։ Ստեղծել է 60-ից ավելի բալետ, այդ թվում՝ Պունիի «Փարավոնի դուստրը»(1862), «Կանդավլոս արքան» (1868), Մինկուսի «Դոն Կիխոտ»(1869), «Բայադերկա»(1877)։ Երաժշտությունը, թեկուզ և սիմֆոնիգմից հեռու, Պետիպան դարձրել է պարի սիմֆոնիզացիայի հիմք (օրինակ, «Ստվերներ» տեսարանը «Բայադերկա»)։ Այդ փորձերը հիմնավորված դրսևորվել են Չայկովսկու «Քնած գեղեցկուհին» (1890),Գլազունովի «Ռայմոնդա» (1898) բալետներում։ Պետիպաի ստեղծագործական համագործակցությունը ռուս խոշոր կոմպոզիտորներ Չայկովսկու և Գլազունովի հետ 19 դարի ակադեմիական բալետային թատրոնը հասցրել է նոր բարձունքի, հարստացրել կառուցվածքային ձևերով և արտահայտչամիջոցներով։ ՍՍՀՄ-ում և արտասահմանում շարունակում են բեմադրել Պետիպայի լավագույն բալետները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.