From Wikipedia, the free encyclopedia
Մարինա Տիմոֆեևնա Սեմյոնովա (ռուս.՝ Марина Тимофеевна Семёнова, մայիսի 30 (հունիսի 12), 1908[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] - հունիսի 9, 2010[3][1][4][…], Մոսկվա, Ռուսաստան[5]), բալետի խորհրդային արտիստուհի։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1975)։
Մարինա Սեմյոնովա ռուս.՝ Марина Тимофеевна Семёнова | |
---|---|
Ծնվել է | մայիսի 30 (հունիսի 12), 1908[1] |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | հունիսի 9, 2010[3][1][4][…] (102 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան[5] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Ռուսական կայսրություն և Ռուսաստան |
Կրթություն | Ա. Վահանովայի անվան ռուսական բալետի ակադեմիա (1925) |
Մասնագիտություն | պարուսույց, բալետի պարող, բալետի պարուհի և բալետի ուսուցիչ |
Աշխատավայր | Մարիինսկի թատրոն, Մեծ թատրոն, Մոսկվայի պարարվեստի պետական ակադեմիա և Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան |
Ամուսին | Վսեվոլոդ Ակսյոնով և Լեւոն Կարախան |
Պարգևներ և մրցանակներ | |
Marina Semyonova Վիքիպահեստում |
1925 թվականին ավարտել է Լենինգրադի պարարվեստի ուսումնարանը (Ագրիպինա Վագանովայի դասարան), ընդունվել Լենինգրադի օպերայի և բալետի թատրոն, ուր մինչև 1930 թվականը եղել է առաջատար պարուհի։ 1930-1952 թվականներին՝ Մեծ թատրոնի մենապարուհի։
Դերապարերից են՝ Ժիզել (Ադանի «Ժիզել»), Ռայմոնդա (Գլազունովի «Ռայմոնդա»), Օդետա-Օդիլիա (Չայկովսկու «Կարապի լիճը»), Նիկիա (Մինկուսի «Բայադերկա»)։
1935-1936 թվականներին հյուրախաղերով հանդես է եկել Ֆրանսիայում։
Սեմյոնովայի արվեստին բնորոշ է պլաստիկայի անթերի արտահայտչականությունը, արտասովոր կանացիությունը։ 1953-1960 թվականներին դասավանդել է Մոսկվայի պարարվեստի ուսումնարանում, 1953 թվականից՝ Մեծ թատրոնի բալետմայստեր փորձավար, 1960 թվականից՝ Լունաչարսկու անվան թատերարվեստի պետական ինստիտուտի մանկավարժ։
ԽՍՀՄ պետական մրցանակ (1941 թվական)։
Պարգևատրվել է 2 շքանշանով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.