From Wikipedia, the free encyclopedia
Մարիա ֆոն Լինդեն, (հուլիսի 18, 1869[1][2], Schloss Burgberg, Giengen an der Brenz - օգոստոսի 25, 1936[1], Շան (Լիխտենշտայն), Լիխտենշտայն[3]) գերմանացի մանրէաբան և կենդանաբան[6]։
Մարիա ֆոն Լինդեն գերմ.՝ Maria von Linden | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 18, 1869[1][2] |
Ծննդավայր | Schloss Burgberg, Giengen an der Brenz |
Մահացել է | օգոստոսի 25, 1936[1] (67 տարեկան) |
Մահվան վայր | Շան (Լիխտենշտայն), Լիխտենշտայն[3] |
Գերեզման | Cemetery of Schaan[4] |
Քաղաքացիություն | Վյուրտեմբերգի թագավորություն և Վայմարյան Հանրապետություն |
Կրթություն | Dillmann-Gymnasium Stuttgart? և Թյուբինգենի համալսարան[5] |
Մասնագիտություն | կենդանաբան, մանրէաբան, parasitologist և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Բոննի համալսարան |
Անդամություն | Լեոպոլդինա |
Maria von Linden Վիքիպահեստում |
Նա առաջին կինն էր, ով ընդունվել է Թյուբինգենի համալսարան[7] և դարձել Գերմանիայում առաջին կանանցից մեկը, ով ստացել է «պրոֆեսոր» գիտական կոչում։ Նա մրցանակ է ստացել թիթեռի թևերի վերաբերյալ իր ուսումնասիրությունների համար[8]։ Նա հեռացվել է պաշտոնից Գերմանիայում նացիստական կուսակցության վերելքի պատճառով[7]։
Լինդենը ծնվել է 1869 թվականին գերմանական ազնվական ընտանիքում, որն ապրում էր Վյուրտեմբերգի թագավորության Հայդենհայմի մոտ (այժմ՝ Բադեն-Վյուրթեմբերգ)։ Նրա ծնողները՝ Էդվարդ և Եվգենյա ֆոն Լինդենները, որոշել են, որ նա պետք է չորս տարի Կարլսռուեում դպրոց հաճախի։ Դպրոցում սովորելու ընթացքում Լինդենը հետաքրքրություն է ցուցաբերել մաթեմատիկայի և ֆիզիկայի նկատմամբ։ Նա գրել է առաջին հոդվածը Հյուրբե գետում միներալների հանքավայրերի մասին, որը կարդացվել է Կարլսռուեի երկրաբանական ընկերությունում 1890 թվականին։ Այս հոդվածը տեսել է Թյուբինգենի համալսարանի երկրաբան Պրոֆեսոր ֆոն Քվենշտեդտը[9]։
1891 թվականին, մասնավոր ուսուցումից և նախարարից թույլտվություն ստանալուց հետո, նա դարձել է Վյուրտեմբերգի թագավորության առաջին կինը, ով ընդունելության քննությունների է մասնակցել Ռայֆպրյուֆունգ համալսարանում[10]։ Չնայած քննությունների արդյունքներին և հորեղբոր՝ նախկին նախարար Յոզեֆ ֆոն Լինդենի ճնշմանը, նա չի կարողացել ընդունվել Թյուբինգենի համալսարան և ստիպված է եղել վերսկսել մասնավոր ուսումը։ Այնուամենայնիվ, համալսարանը թույլ է տվել նրան լինել հրավիրյալ ուսանող, քանի որ այնտեղ նրա ուսումը ֆինանսավորվում և աջակցվում էր Գերմանիայի քաղաքացի կանանց ասոցիացիայի կողմից[9]։
Նա շարունակել է սովորել մաթեմատիկա և ֆիզիկա և հոդվածներ գրել բնակության պատմության վերաբերյալ՝ կենդանաբան Թեոդոր Այմերից Լամարկի Էվոլյուցիայի մասին իմանալուց հետո։ Այմերի ղեկավարությամբ նա ավարտել է իր թեզը 1895 թվականին։ Թեզի թեման այն էր, թե ինչպես է խխունջների էվոլյուցիան հանգեցրել նրանց պատյանների զարգացմանը։ Նա ստացել է Բնական գիտությունների դոկտորի կոչում և աշխատել է որպես Այմերի օգնական մինչև նրա մահը՝ 1898 թվականը[10]։
1900 թվականին նշանակվել է Բոննի համալսարանի Կենդանաբանության ասիստենտ[11]։
1903 թվականին Լինդենը արժանացել է Da Gama Machado մրցանակին՝ թիթեռների թևերի գույնի զարգացման վերաբերյալ իր ուսումնասիրությունների համար[12]։
1908 թվականին նա նշանակվել է ղեկավարելու Բոննի համալսարանի մակաբուծաբանության նոր ինստիտուտը[13]։ Նա ուսումնասիրել է տուբերկուլյոզի և թոքերի այլ հիվանդությունների պատճառներն ու ախտանիշները։ Նա հավատում էր, որ պղինձը կարող է օգնել տուբերկուլյոզի բուժմանը։ Լինդենը դարձել է առաջին կինը[14] (կամ առաջիններից մեկը[10]), ով պրոֆեսորի կոչում է ստացաել Գերմանիայում 1910 թվականին։ Բայց չնայած այդ կոչմանը, նրան թույլ չէին տալիս դասավանդել։
Լինդենը արտոնագիր է ստացել իր հայտնագործության համար, որ պղնձի աղերը կարող են օգտագործվել որպես ախտահանիչ միջոց։ Հետագայում նա աշխատել է Hartmann Group-ի հետ՝ իրենց վիրակապերին պղնձի աղեր ավելացնելու համար[14]։
1928 թվականին նրա պաշտոնը համալսարանում իջեցվել է «օգնականի»։ 1933 թվականին նա և Ֆրաու ֆոն Ալտենբուրգը արտագաղթեցին Լիխտենշտայն[14]։
Նա վաճառել է Schloss Burgberg-ը իր մահից անմիջապես առաջ։
Լինդենը մահացել է թոքաբորբից 1936 թվականի օգոստոսի 25-ին Լիխտենշտայնի Շան քաղաքում[10]։ Նրա վաղեմի ընկերուհին՝ Գաբրիելե ֆոն Վարտենսլեբենը (1870-1953), հոգեբանության ոլորտում ռահվիրա կին, հետագայում թաղվել է նույն գերեզմանում[15]։
1999 թվակին Կալվի միջնակարգ դպրոցը անվանակոչվել է նրա անունով՝ Մարիա ֆոն Լինդենի բնական գիտություններին ուղղված գիմնազիա։
2021 թվականին Թյուբինգենի համալսարանը ստեղծել է Մարիա վան Լինդենի ամենամյա դասախոսությունը՝ կանանց գիտության ոլորտում խթանելու համար[16]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.