Հայդենհայմ ան դեր Բրենց
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Հայդենհայմ ան դեր Բրենց[2] (գերմ.՝ Heidenheim an der Brenz, ալեմանյան բարբառ՝ Hoidna, Hoirna. (Գերմաներեն արտասանություն՝ [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˈhaɪdn̩ˌhaɪm]]] ( ); Swabian։ Hoidna կամ Hoirna), քաղաք Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում, որի շրջաններից մեկի վարչական կենտրոնն է։ Մտնում է Հայդենհայմ շրջանի կազմի մեջ։ Ենթակա է Շտուտգարտի վարչական օկրուգին։ Զբաղեցնում է 107,10 կիլոմետր քառակուսի կիլոմետր տարածք։ 2010 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 48 164[3] (այդ ցուցանիշով երրորդ տեղն է զբաղեցնում Շվաբիշ Գմյունդ տարածաշրջանում)[4]։ Պաշտոնական կոդը՝ 08 1 35 019։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Հայդենհայմ ան դեր Բրենց | |||
գերմ.՝ Heidenheim an der Brenz | |||
| |||
Երկիր | Գերմանիա | ||
Համայնք | Հայդենհայմ և Heidenheim an der Brenz VVG? | ||
Մակերես | 107,1 կմ² | ||
ԲԾՄ | 504 մետր | ||
Բնակչություն | ▲50 025 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 07321 | ||
Փոստային դասիչ | 89518–89522 | ||
Ավտոմոբիլային կոդ | HDH | ||
Պաշտոնական կայք | heidenheim.de | ||
| |||
Բնակավայրի տնտեսական զարգացումը հինհռոմեական ժամանակներից մինչև 19-րդ դարի վերջերը հիմնված է եղել շրջակայքում հայտնաբերված հանքավայրերի շահագործման վրա։ Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը Հայդենհայմը կարևոր դեր է խաղացել նաև տեքստիլ արդյունաբերության զարգացման գործում (աշխարհամարտի տարիներին այստեղ օգտագործվել է Դախաուի համակենտրոնացման ճամբարի տեղի մասնաճյուղի կալանավորների ստրկական աշխատանքը)[5]։
Մեր օրերում Հայդենհայմի տնտեսական համբավը հիմնականում կապված է տուրբինների և թղթի արտադրությունում կիրառվող մեքենաների թողարկման մեջ մասնագիտացած Voith ընկերության հետ, որի գլխավոր գրասենյակն ու գլխադասային ձեռնարկությունը գործում են այս քաղաքում՝ աշխատանքով ապահովելով շուրջ յոթուկես հազար մարդու։
2006 թվականի մայիսին Հայդենհայմում բացվել է թղթի տեխնոլոգիայի՝ աշխարհում առաջին կենտրոնը, որն արժեցել է շուրջ 75 միլիոն եվրո[6]։ Այն բնորոշվում է իբրև թղթի արդյունաբերության բնագավառում իրականացվող հետազոտությունների առավել կարևոր կենտրոնն աշխարհում։
Թվերն արտացոլում են քաղաքի ցուցանիշներն ըստ ժամանակի և կամ մարդահամարի տվյալներ են (1), կամ պաշտոնական ցուցանիշներ։
|
|
|
1 Census data
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.