Մարիա Տերեսա Ֆեռարի
From Wikipedia, the free encyclopedia
Մարիա Տերեսա Ֆեռարի Գաուդինո (իսպ՝. Maria Teresa Ferrari Gaudino հոկտեմբերի 11, 1887(1887-10-11), Բուենոս Այրես, Արգենտինա - հոկտեմբերի 30, 1956(1956-10-30), Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի մանկավարժ, բժշկագիտության պրոֆեսոր, կանանց իրավունքների համար պայքարի ակտիվիստ։ Եղել է առաջին կին համալսարանական պրոֆեսորը Արգենտինայում ու ամբողջ Լատինական Ամերիկայում և ընդհանրապես աշխարհում առաջին կանանցից մեկը, ով բժշկագիտություն դասավանդելու իրավունք է նվաճել։ Եղել է նաև կանանց առողջության պահպանման բնագավառում առաջին հետազոտությունները նախաձեռնողներից մեկը, ով արդյունավետ փորձեր է կատարել ճառագայթային թերապիան այդ ոլորտում, մասնավորապես՝ արգանդի ուռուցքների ոչ վիրաբուժական եղանակներով բուժման նպատակով կիրառելու ուղղությամբ։ Նախագծել, պատրաստել, կատարելագործել է վագինոսկոպը, որի գործադրումը դրական կտրուկ փոփոխություններ է ապահովել կանանց հիվանդությունների բուժման բնագավառում ոչ միայն Արգենտինայում, այլև հարևան Բրազիլիայում։ 1925 թվականին Բուենոս Այրեսի բժշկական կենտրոնում հիմնել է առաջին ծննդատունը, սկիզբ դրել գինեկոլոգիական ծառայությունների մատուցմանը, դրանով իսկ ապահովել առաջին ինկուբացիոն ծառայությունները հայրենի երկրում։
Մարիա Տերեսա Ֆեռարի անգլ.՝ María Teresa Ferrari | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 11, 1887(1887-10-11) |
Ծննդավայր | Բուենոս Այրես, Արգենտինա |
Մահացել է | հոկտեմբերի 30, 1956(1956-10-30) (69 տարեկան) |
Մահվան վայր | Բուենոս Այրես, Արգենտինա |
Քաղաքացիություն | Արգենտինա |
Կրթություն | Բուենոս Այրեսի համալսարանի բժշկական ֆակուլտետ |
Մասնագիտություն | բժիշկ-գրող և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Բուենոս Այրեսի համալսարան |
![]() |