Մարիա Սիբիլլա Մերիան
բարոկկոյի շրջանի գերմանացի նկարիչ և փորագրող, միջատաբան / From Wikipedia, the free encyclopedia
Մարիա Սիբիլլա Մերիան (ապրիլի 2, 1647(1647-04-02)[1][2][3][…], Ֆրանկֆուրտ, Սրբազան Հռոմեական կայսրություն[4] - հունվարի 13, 1717(1717-01-13)[1][2][3][…], Ամստերդամ, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[4][7]), գերմանական ծագմամբ բնագետ և գիտական պատկերազարդող, Շվեյցարիայի Մերիան ընտանիքի Ֆրանկֆուրտի ճյուղի շառավիղ։ Մերիանն առաջին բնագետներից էր, որն ուղիղ կերպով դիտում էր միջատներին։
Մարիա Սիբիլլա Մերիան գերմ.՝ Maria Sibylla Merian | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 2, 1647(1647-04-02)[1][2][3][…] |
Ծննդավայր | Ֆրանկֆուրտ, Սրբազան Հռոմեական կայսրություն[4] |
Վախճանվել է | հունվարի 13, 1717(1717-01-13)[1][2][3][…] (69 տարեկան) |
Մահվան վայր | Ամստերդամ, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[4] |
Քաղաքացիություն | Միացյալ պրովինցիաների հանրապետություն և Գերմանիա[5] |
Մասնագիտություն | միջատաբան, լեպիդոպտերիստ, բուսաբան, բնագետ, նկարչուհի, նկարազարդող, գիտական պատկերազարդող, ծաղիկներ պատկերազարդող, գծանկարիչ և արվեստագետ |
Թեմաներ | միջատաբանություն |
Ուշագրավ աշխատանքներ | Metamorphosis insectorum Surinamensium? |
Հայր | Մաթեուս Մերիան |
Ամուսին | Յոհան Անդրեաս Գրաֆ[6] |
Զավակներ | Յոհանա Հելենա Հերոլտ[6] և Դորոթեա Մարիա Գրաֆ |
Maria Sibylla Merian Վիքիպահեստում |
Մերիանն իր գեղարվեստական ուսուցումն ստացել է խորթ հորից՝ Ջեյկոբ Մարելից, որը գեղանկարիչ Գեորգ Ֆլեգելի ուսանողն էր։ Նա բնական պատկերազարդումների իր առաջին գիրքը հրատարակել է 1675 թվականին։
Մերիանը դեռևս պատանեկան տարիներից սկսել է հավաքել միջատներ, իսկ տասներեք տարեկանում աճեցնում էր թթենու մետաքսագործ։ 1679 թվականին Մերիանը հրատարակել է թրթուրների մասին երկհատոր գրքի առաջին հատորը, երկրորդ հատորը հրատարակվել է 1683 թվականին։ Յուրաքանչյուր հատորը պարունակում էր 50 ափսեներ, որոնք փորագրվել և պատկերազարդվել են Մերիանի կողմից։ Նա ապացույցներով հաստատել է փաստեր 186 տեսակի եվրոպական միջատների մետամորֆոզի ընթացքում և բույսերի բազմազանության մեջ։ Նկարազարդումների հետ մեկտեղ Մերիանը ներառում էր նաև նրանց կյանքի ցիկլերի նկարագրությունը։
1699 թվականին Մերիանը մեկնել է Սուրինամ՝ արևադարձային միջատներին ուսումնասիրելու և գրառումներ կատարելու համար։ 1705 թվականին հրատարակել է Metamorphosis insectorum Surinamensium աշխատությունը։ «Նոր աշխարհի» մի քանի գունավոր պատկերներ տպագրվել են մինչև 1700 թվականը, և այդպիսով Մերիանի «Մետամորֆոզը» արժանացել է մի շարք բնագետ նկարազարդողների հավանությանը։
Թավշաթիթեռի մետամորֆոզի մանրակրկիտ դիտարկումների և փաստաթղթավորման շնորհիվ Դևիդ Աթենբորոյի կողմից[8] համարվում է միջատաբանության ոլորտի ամենակարևոր ներդրում ունեցողներից մեկը։ Նա իր ժամանակի առաջատար միջատաբան էր և իր ուսումնասիրությունների միջոցով հայտնաբերել է շատ նոր փաստեր միջատների կյանքի մասին[9]։