From Wikipedia, the free encyclopedia
Մարիա Ալեքսանդրովնա Կիսելյովա (ռուս.՝ Мария Александровна Киселёва, սեպտեմբերի 28, 1974[1], Սամարա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս մարզուհի (գեղալող), Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն և Եվրոպայի իննակի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ (2000), հաղորդավար, Ռուսաստանի Դաշնության նախագահին կից Ֆիզկուլտուրայի և սպորտի հարցերով խորհրդի նախագահության անդամ, «Միասնական Ռուսաստան» կուսակցության անդամ[2]։ Մասնակցել է «Ունիվերսիադա-2013-ի դեսպաններ» ծրագրին (XXVII համաշխարհային ամառային ունիվերսիադա 2013, որ անցկացվել է Կազան քաղաքում)։ Աշխարհի 2015 թվականի առաջնության դեսպան է (ջրային մարզաձևերի աշխարհի առաջնություն 2015)։
Մարիա Կիսելյովա | |
---|---|
Մարիա Կիսելյովան Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ, 28 ապրիլի, 2011 | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն՝ | Мария Александровна Киселёва |
Ազգություն՝ | ռուս |
Մասնագիտացում՝ | լողորդ |
Երկիր՝ | Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | սեպտեմբերի 28, 1974 (50 տարեկան) |
Ծննդավայր՝ | Կույբիշև, ՌՍՖՍՀ, ԽՍՀՄ |
Ակումբ՝ | Դինամո |
Հասակ՝ | 174 սանտիմետր |
Քաշ՝ | 58 կիլոգրամ |
Մարիա Կիսելյովան ծնվել է 1974 թվականի սեպտեմբերի 28-ի Կույբիշևում (ներկայում՝ Սամարա, Ռուսաստանի Դաշնություն)։ Լողով զբաղվել սկսել է 3 տարեկան հասակից, չնայած ծնողները նրան լողի պարապմունքների են ուղարկել միայն ընդհանուր զարգացման համար և չեն մտածել, որ նա կսկսի զբաղվել պրոֆեսիոնալ լողով[3]։
Մարիա Կիսելյովան Եվրոպայի առաջնություններում հաղթել է ինը անգամ՝ 1995 (զույգ, խումբ), 1997 (զույգ, խումբ), 1999 (զույգ, խումբ), 2000 (խումբ), 2002 (խումբ), 2004 (խումբ) թվականներին։ 1998 (խումբ) և 2003 (խումբ) թվականներին նա դարձել է աշխարհի չեմպիոն։ Օլիմպիական խաղերի չեմպիոն է դարձել 2000 (զույգ, խումբ) և 2004 թվականների (խումբ). հանդես է եկել Օլգա Բրուսնիկինայի հետ։ Կիսելյովան բազմիցս հաղթել է աշխարհի ու Եվրոպայի գավաթների առաջնություններում, ինչպես նաև Ռուսաստանի առաջնություններում։ Նա դարձել է նաև «Բարի կամքի խաղերի» հաղթող։
Մարիա Կիսելյովան նկարահանվել է ռեժիսոր Վլադիմիր Բորտկոյի «Ապուշը» հեռուստասերիալում (ըստ Ֆեոդոր Դոստոևսկու վեպի)՝ կատարելով Վարյա Իվոլգինայի դերը։
Մարզական կարիերային զուգահեռ 2001 թվականի սեպտեմբերից մինչև 2005 թվականի հուլիսը Մարիա Կիսելյովան եղել է Ռուսաստանի Առաջին ալիքի «Слабое звено» («հայերեն՝ Թույլ օղակ») հեռուստախաղի հաղորդավար։ Որպես հաղորդավար աշխատելու տարիներին ճանաչվել է «Ամենաոճային հաղորդավար» ու «Տարվա հայտնություն»։ 2001-2002 թվականներին Կիսելյովան վարել է ՆՏՎ հեռուստաալիքի «Сегодня» («հայերեն՝ Այսօր») հաղորդման մարզական լուրերի բաժինը[4]։ 2002 թվականի դեկտեմբերի 23-ին Ռուսաստանի Առաջին ալիքով Կիսելյովան վարել է «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի ամանորյա մեկ թողարկում՝ փոխարինելով Մաքսիմ Գալկինին։
2015 թվականին Մարիա Կիսելյովան վարել է Առաջին ալիքի «Դելֆինների հետ միասին» հաղորդումը։
2001 թվականից մինչև 2012 թվականի դեկտեմբերը Մարիա Կիսելյովան ամուսնացած էր նախկին լողորդ, միջազգային կարգի սպորտի վարպետ Վլադիմիր Կիրսանովի հետ։ Կիսելյովան ունի երկու դուստր՝ Դարյան ու Ալեքսանդրան։
Մարիա Կիսելյովան դավանում է ուղղափառ քրիստոնեություն[3]։
Մարիա Կիսելյովայի ծնողներն ունեցել են նույն ազգանունը, այդ պատճառով էլ ամուսնանալիս նրա մայրն ստիպված չի եղել փոխել ազգանունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.