Մարիանյան իջվածք
From Wikipedia, the free encyclopedia
Մարիանյան իջվածք, Համաշխարհային օվկիանոսի ամենախոր իջվածքը։ Գտնվում է Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասում՝ Մարիանյան կղզիներից հարավ-արևելք։ Երկարությունը 1500 կմ է։ Ունի V-աձև կտրվածք, թեք լանջեր, հարթ հատակ (1-5 կմ լայնությամբ)։ Առավելագույն խորությունը 11022 մ է։
Մարիանյան իջվածքի խորությունը չափել է խորհրդային «Վիտյազ» հետազոտական նավը, 1957 թվականին։