Մարզվան
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Մարզվան նաև՝ Թեոդոսուպոլիս, Մարսովան, Մարսվան, Մերզիփուն, Մեզիֆոն, Մերզիֆուն, Մերսիվուն, Յուշեթ, Նեապոլիս, Պոնտական Փազեմոն, Փազեմոն, քաղաք (գյուղաքաղաք, ավան) Արևմտյան Հայաստանում՝ պատմական Փոքր Հայքում, Սեբաստիայի վիլայեթի Մարզվանի գավառակում[1]։ Գտնվում էր Ալիս և Եշիլըրմակ գետերի միջև, Ամասիա քաղաքից 60 կմ հյուսիս-արևմուտք, լեռների ստորոտում, գեղատեսիլ և այգեվետ հարթավայրում։ Հանդիսանում էր գավառակի կենտրոն։ Բնակչությունը՝ ▲71 916 մարդ (2018)։
Քաղաք | ||
---|---|---|
Մարզվան | ||
Վարչական տարածք | Թուրքիա | |
Վիլայեթ | Սեբաստիայի վիլայեթ | |
Գավառակ | Մարզվանի գավառակ | |
Այլ անվանումներ | Թեոդոսուպոլիս, Մարսովան, Մարսվան, Մերզիփուն, Մեզիֆոն, Մերզիֆուն, Մերսիվուն, Յուշեթ, Նեապոլիս, Պոնտական Փազեմոն, Փազեմոն | |
ԲԾՄ | 750 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | ▲71 916 մարդ (2018) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 0358 | |
Փոստային ինդեքսներ | 05300 | |
Պաշտոնական կայք | merzifon.bel.tr | |
| ||
Բնակավայրի դիմաց տարածվում էր դաշտավայր։
Բնակավայրը պատմության մեջ հայտնի է եղել Պոնտական Փազեմոն անունով։ Հռոմեական տիրապետության դարաշրջանում զորավար Պոմպեոսը այն վերանվանեց Նեապոլիս քաղաքի։ Ըստ Ստրաբոնի քաղաքը երկար չի պահել այս անվանումը։ Հայկական միջնադարյան աղբյուրներում բնակավայրը հիշատակվում է Մարզվան անունով։
Մարզվանում է բյուզանդական հայազգի կասր Հովհաննես Չմշկիկը հաղթել բուլղարներին։ Քաղաքը վնասվել է 1822 թվականի երկրաշարժից։ 1895 թվականի կոտորածների և 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ հայ բնակիչները ցիրուցան եղան և կոտորվեցին։
1800-1830-ական թվականներին ուներ 18000 բնակիչ, որից 8000-ը՝ հայեր, 1830-1850-ական թվականներին՝ 90000 բնակիչ, որից 9500-ը՝ հայեր։ XIX դարի վերջերին ըստ Գարեգին Սրվանձտյանի ուներ 6496 հայ, 6874 թուրք, 58 հույն, իսկ 1914 թվականին ուներ 35000 բնակիչ, որից 14000-ը՝ հայեր։
Բնակավայրն ուներ ավելի քան 500 պղնձաձուլարաններ, որոնց ձեռքի աշխատանքը արտահանվում էր հեռավոր վայրեր։ Հայերը զբաղվում էին արհեստներով (պղնձագործություն, մանածագործություն) և առևտրով։ Տարածված էր բամբակե գործվածքների առևտուրը։ Քաղաքն ուներ բազմաթիվ խանութներ և առատ շուկա։
Մարզվանն ուներ երեք եկեղեցիներ, որոնցից մեկը Ս. Աստվածածին հոկակապ եկեղեցին էր:Այն վերակառուցվել է 1835 թվականին և նրանում պահվում էին 50 ձեռագրեր։ XX դարի դրությամբ պահպանվել էին Մատուռ, Լույս աղբյուր և Խաչին լեռ անուններով ուխտատեղիները։
Հասարակական շինույթուններից նշանավոր էին Դաշխանը և քաղաքի մոտ գտնվող Խտըրլըք շենքը։
Քաղաքում գործել են Ազգային ճեմարանը, Ս. Սահակյան, Հռիփսիմյան դպրոցները, Կրթասիրաց միության մշակութային ընկերությունը։
Միջնադարում եղել է գրչության կենտրոն։
Լույս են տեսել «Զեփյուռ» (1889), «Արուսյակ» (1889), «Հայկունի» (1910-1912), «Բողբոջ» (1911-1914) և «Նոր այգ» (1910-1914) պարբերականները։
Մարզվանում են ծնվել[2]:.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.