![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/7d/Hair_colors.jpg/640px-Hair_colors.jpg&w=640&q=50)
Մարդու մազերի գույն
From Wikipedia, the free encyclopedia
Մարդու մազերի գույնը պայմանավորված է մազերի ֆոլիկուլներում էումելանին և ֆեոմելանին պիգմենտների առկայությամբ։ Ընդհանուր առմամբ, եթե ավելի շատ մելանին կա, մազերի գույնն ավելի մուգ է, եթե ավելի քիչ մելանին կա մազերը ավելի բաց են։ Մազերի տոնայնությունը կախված է սև կամ շագանակագույն էումելանինի և դեղին կամ կարմիր ֆեոմելանինի հարաբերակցությունից։ Մելանինի մակարդակները կարող են տարբեր լինել ժամանակի ընթացքում՝ պատճառ դառնալով մարդու մազերի գույնի փոփոխության, և հնարավոր է, որ նույն անձի մազածածկույթը ունենա մեկից ավելի գույն։ Մազերի որոշ գույներ կապված են ըստ որոշ էթնիկ խմբերի պատկանելիությամբ, նաև իրենց աշխարհագրական տարածաշրջանում որոշակի մազերի գույնի ավելի բարձր հաճախականության հետ, օրինակ` ուղիղ մուգ մազեր արևելյան ասիացիների, հարավարևելյան ասիացիների, պոլինեզիացիների և բնիկ ամերիկացիների շրջանում, մուգ, բաց, գանգուր, ուղիղ և ալիքաձև մեծամասամբ եվրոպացիների, արևմտյան ասիացիների և հյուսիսաֆրիկացիների շրջանում։ Մինչդեռ սահարայի աֆրիկացիների մոխրագույն, սպիտակ կամ «արծաթագույն» մազերը հաճախ կապված են տարիքի և իմաստության հետ։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/7d/Hair_colors.jpg/640px-Hair_colors.jpg)