Մարակայբո (լիճ)
From Wikipedia, the free encyclopedia
Մարակայբո, խոշորագույն լիճ (աշխարհագրական առումով ծոց) Վենեսուելայում։ Գտնվում է տեկտոնական լեռների՝ Սիերա դե Պերիխա արևմտյան և Կոլդիլեռա դե Մերիդայի հարավային և արևելյան լեռնաշղթաների միջև։ Հյուսիսային մասում ծանծաղ է, հարավային մասում խորությունը հասնում է 250 մետրի[2] (հարկավոր է նշել, որ ըստ որոշ աղբյուրների` խորությունը չի անցնում 50 մետրը և նույնիսկ 35 մետրը[3])։ Ափերը ճահճակալած են։ Հյուսիսում լիճը միանում է Վենեսուելայի ծոցին փոքրիկ նեղուցով (2-4 մ խորությամբ) և սնվում է բազմաթիվ աղբյուրների և գետերի ջրերով, որոնցից ամենախոշորը Կատատումբո գետն է։ Մարակայբոն Հարավային Ամերիկայի ամենախոշոր լիճն է, նրա մակերեսը 13 210 կմ² է (սակայն նրա մակերեսը կրճատվում է գետերի առատ բերուկների պատճառով), նա հանդիսանում է նաև Երկրագնդի հնագույն լճերից մեկը (որոշ աղբյուրները երկրորդն է հնությամբ)։ Լճի ափերին ապրում է Վենեսուելայի բնակչության գրեթե մեկ չորրորդը։
Կոորդինատներ | ||
Երկիր | Վենեսուելա | |
Վարչատարածքային բաժանում | Սուլիա/Տրուխիլո (Վենեսուելա նահանգ)/Մերիդա (Վենեսուելա նահանգ) | |
Հայելու բացարձակ բարձրությունը | 0 մ | |
Երկարություն | 159 կմ | |
Լայնություն | 108 կմ | |
Ավազանի մակերեսը | 13 512 կմ² | |
Ծավալը | 280[1] կմ³ | |
Ամենամեծ խորությունը | 250 մ | |
Թափվող գետերը | Կատատումբո/Պալմար/Անոն (գետ) | |
Լիճն իր անվանումը ստացել է գաղութացման շրջանում տեղական առաջնորդ Մարայի և կայիբո՝ երկիր բառերից, և նշանակում է «Մարայի երկիր»։