Մարաթոնի ճակատամարտ
From Wikipedia, the free encyclopedia
Մարաթոնի ճակատամարտ - հույն-պարսկական պատերազմների խոշոր ճակատամարտերից մեկը։ Տեղի է ունեցել մ.թ.ա. 490 թվականի սեպտեմբերի 12-ին, Աթենքից մոտ 42 կմ հեռավորության վրա գտնվող Մարաթոն բնակավայրի մոտ։
![]() | |
Թվական | մ.թ.ա. 490 սեպտեմբերի 12 |
Մասն է | Հույն-պարսկական պատերազմներ |
Վայր | Մարաթոն, Հունաստան |
Կոչվել է (անունով) | Մարաթոն |
Արդյունք | Աթենացիներ հաղթանակ |
Հակառակորդներ | |
Աթենք, Պլատեա | Պարսից տերություն |
Հրամանատարներ | |
Միլթիադես, Կալիմաքոս†, | Դարեհ Ա†, Արտափրենես |
Կողմերի ուժեր | |
10 000 աթենացի, 1000 պլատեացի | 22 000 |
Ռազմական կորուստներ | |
192 աթենացի, 11 պլատեացի | 6400 |
Ընդհանուր կորուստներ |
Մարաթոնի ճակատամարտում պարսկական բանակը ջախջախիչ պարտություն է կրում։ Միլթիադեսի գլխավորությամբ հույների և պլատեացիների միացյալ բանակը ոչնչացնում է հակառակորդի զորքի մեծ մասը։ Դա հույների առաջին հաղթանակն էր Աքեմենյան կայսրության զորքի դեմ։ Պարսիկների համար պարտությունը մեծ հետևանքներ չունեցավ. նրանց պետությունը գտնվում էր հզորության գագաթնակետին և հսկայական միջոցներ ուներ։ Այդ անհաջող արշավանքից հետո Դարեհը մեծ զորք է հավաքում ամբողջ Հունաստանը գրավելու համար։ Նրա ծրագրերին խանգարում է Եգիպտոսի՝ մ.թ.ա. 482 թվականի ապստամբությունը։ Դարեհի մահից հետո գահն անցնում է որդուն՝ Քսերքսեսին։ Ճնշելով եգիպտացիների ապստամբությունը՝ Քսերքսեսը շարունակում է նախապատրաստել Հունաստանի դեմ արշավանքը։