Մասնակից:Torosyan Mariam/Ավազարկղ2
From Wikipedia, the free encyclopedia
Տուն ջրվեժի վրա (անգլ.՝ Fallingwater, բառացի թարգմանաբար՝ թափվող ջուր, այլ անվանում՝ անգլ.՝ Kaufmann Residence), քաղաքից դուրս գտնվեղ տուն, կառուցված է 1936-1939 թվականներին Փենսիլվանիայի հարավարևմտյան նահանգում ամերիկացի ճարտարապետ Ֆրենկ Լլոյդ Ռայթի կողմից, Փիթսբուրգ քաղաքից 80 կմ հարավ-արևելք, «Արջային առու» (անգլ.՝ Bear Run) գեղատեսիլ տարածքում, տեղակայված Միլ Ռան (անգլ.՝ Mill Run) և Օգայոպալ (անգլ.՝ Ohiopyle) գյուղերի միջև[1]:
Տուն ջրվեժի վրա անգլ.՝ Fallingwater | |
---|---|
![]() Ջրվեժի վրայի տուն | |
Երկիր | ![]() |
Կոորդինատներ | 39/54/22/N/79/28/5/W |
Ճարտարապետ | Ֆրենկ Լլոյդ Ռայթ |
Շինարարության սկիզբ | 1936 |
Կարգավիճակ | ԱՄՆ-ի ազգային պատմական հուշարձաններ |
Տան անունը բացատրվում է նրանով, որ այն գտնվում է փոքր ջրվեժի վերևում: Շինարարության ավարտից անմիջապես հետո տունը ձեռք է բերել հեղինակություն և իր յուրօրինակ ցուցափեղկով համարվում է օրգանական ճարտարապետություն: 1966 թվականին, տան ստեղծման ժամանակից գրեթե 30 տարի անց, «Ջրվեժի վրայի տուն»-ը ստացել է ԱՄՆ-ի ազգային պատմական հուշարձանների կարգավիճակ[2]: 1991 թվականին ամերիկյան ճարտարապետական ինստիտուտի (անգլ.՝ American Institute of Architects) անդամները այն անվանել են «ազգային ճարտարապետության լավագույն և չկրկնվող նմուշ»: