Մասնակից:Tiruhi M/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Պաղեստինի արաբ կանանց ասոցիացիա, հայտնի է նաև որպես արաբական կանանց ասոցիացիա, Պաղեստինյան կանանց կազմակերպություն է, որը հիմնադրվել է Երուսաղեմում արաբական կանանց գործադիր կոմիտեի կողմից 1929 թվականի հոկտեմբերի 26-ին Պաղեստինի Բրիտանական մանդատի ընթացքում:
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/58/Arab_women_union.jpg/320px-Arab_women_union.jpg)
Պաղեստինի արաբ կանանց ասոցիացիան կազմակերպությունը կազմակերպել և անցկացրել Է Պաղեստինի արաբ կանանց առաջին համագումարը և Երուսաղեմում արաբ կանանց առաջին համագումարը 1929 թվականին: Կոնգրեսը դարձավ արաբական և իսլամական աշխարհում կանանց առաջին միջազգային համաժողովը և Արևելյան կանանց առաջին կոնգրեսի նախորդը:
1929 թվականին Երուսաղեմի Կոնգրեսը հավաքեց երկու հարյուր պաղեստինցի մահմեդական և քրիստոնյա կանանց և ընդունեց երեք բանաձև, որոնք պարունակում էին հետևյալ պահանջները՝ Բալֆուրի 1917 թվականի հռչակագրի չեղարկում, Պաղեստինի համամասնորեն ներկայացուցչական ազգային կառավարություն ունենալու իրավունքի ճանաչում և Պաղեստինյան արդյունաբերության զարգացում [1]։