Մասնակից:TatevYan/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Մշակութային գլոբալացում
Main article: Cultural globalization
Մշակութային գլոբալացումը վերաբերում է գաղափարների, իմաստների և արժեքների համաշխարհային տարածմանը՝ նպատակ ունենալով ընդլայնել և ամրապնդել սոցիալական հարաբերությունները:[1] Այս գործընթացը դրսևորվում է մշակույթների միասնական կիրառմամբ, որի տարածման աղբյուր է հանդիսացել համացանցը, փոփ մշակույթը, մեդիան և միջազգային ուղևորությունները: Դրանք ավելացան ապրանքային բորսայի և գաղութացման գործընթացներին, որոնք աշխարհով մեկ մշակութային իմաստի տարածման ավելի երկար պատմություն ունեն: Մշակույթների շրջանառումը հնարավորություն է տալիս մարդկանց ընդլայնված սոցիալական հարաբերությունների մաս դառնալ, որոնք հատում են ազգային և տարածաշրջանային սահմանները: Նման սոցիալական հարաբերությունների ստեղծումը և ընդլայնումը չի դիտարկվում սոսկ նյութական մակարդակում: Մշակութային գլոբալացումը ներառում է միասնական նորմերի և գիտելիքների ձևավորում, որի հետ մարդիկ ասոցացնում են իրենց անձնային և հավաքական մշակութային ինքնությունը: Դա նպաստում է տարբեր ազգերի և մշակույթների միջև փոխկապվածության աճին:[2]
Միջմշակութային հաղորդակցության ոլորտն ուսումնասիրում է, թե ինչպես են տարբեր մշակույթներ ներկայացնող մարդիկ հաղորդակցվում միմյանց հետ՝ դիտարկելով ընդհանրությունները և տարբերությունները, և թե ինչպես են փորձում հաղորդակցվել տարբեր մշակույթների առկայության պայմաններում: Ներմշակութային հաղորդակցությունը ուսումնասիրման հարակից ոլորտներից է:
Մշակույթի տարածումը մշակութային տարրերի՝ գաղափարների, նորաձևության, կրոնների, տեխնոլոգիաների, լեզուների և այլ ուղղությունների տարածումն է: Մշակութային գլոբալացումը խթանել է միջմշակութային կապերի զարգացումը, սակայն կարող է հանգեցնել երբեմնի մեկուսացած համայնքների յուրօրինակության նվազեցմանը: Օրինակ՝ սուշին տարածում է գտել Գերմանիայում և Ճապոնիայում, իսկ Դիսնեյլենդ Փարիզը, մարդկանց մեծ հոսքով, գերազանցում է Փարիզ քաղաք այցելողների թիվը, որն իր հերթին նվազեցնում է «իրական» ֆրանսիական հրուշակեղենի սպառումը:[3][4][5] Գլոբալացման դերը, իրենց իսկ ավանդույթներից մարդկանց օտարացման գործում, կարելի է աննշան համարել, եթե այն համեմատենք արդիականության ազդեցությունների հետ, որի մասին փաստում են Էքզիստենցիալիզմի ներկայացուցիչներ Ժան Պոլ Սարտրը և Ալբեր Քամյուն: Գլոբալացման շնորհիվ ընդլայնվել են ռեկրեացիայի հնարավորությունները. տարածում է գտել փոփ մշակույթը, մասնավորապես՝ համացանցի և արբանյակային հեռուստատեսության միջոցով:
Կրոնները, մշակութային տարրերի շարքում, առաջին են ենթարկվել գլոբալացման, որոնք տարածվել են պարտադրաբար, բնակչության միգրացիայի արդյունքում, էվանգելիստների, իմպերիալիստների և առևտրականների կողմից: Քրիստոնեությունը, Իսլամը, Բուդդիզմը և բոլորովին վերջերս տարածված սեկտաներից Մորմոնիզմը այն կրոններից են, որոնք արմատավորվել և ազդեցություն են թողել էնդեմիկ մշակույթների վրա այն վայրերում, որտեղ վերջիններս հեռացել են իրենց արմատներից:[6]
Գլոբալացումը մեծապես ազդել է սպորտաձևերի վրա:[7]: Օրինակ՝ ժամանակակից օլիմպիական խաղերին մասնակցում են մարզիկներ ավելի քան 200 երկրներից բազմասպորտային իրադարձություններում:[8]: ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությունը ամենաշատ դիտումներ և հետևորդներ ունեցող սպորտային իրադարձությունն է աշխարհում, որը նույնիսկ գերազանցում է Օլիմպիական խաղերին: Մոլորակի ամբողջ բնակչության մեկ իններորդը դիտել է 2006թ. ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը:[9][10][11][12] Գլոբալացում եզրույթը ենթադրում է փոխակերպում: Մշակութային գործունեությունը, որը ներառում է ավանդական երաժշտությունը, կարող է անհետանալ կամ հանդես գալ փոխակերպված ավանդույթների տեսքով: Գլոբալացումը կարող է վտանգել երաժշտական ժառանգության պահպանությունը: Արխիվի մասնագետները կարող են ջանքեր գործադրել ռեպերտուարների հավաքագրման, ձայնագրման կամ վերարտադրման ուղղությամբ նախքան մեղեդիների համադրումը կամ փոփոխումը, իսկ տեղի երաժիշտները պայքարում են բնագրի պահպանության համար և ջանում են պահպանել տեղի երաժշտական ավանդույթները: Գլոբալացման արդյունքում կատարողները կարող են նախընտրություն չտալ ավանդական գործիքներին: Ժանրերի համադրումը կարող է վերլուծության համար հետաքրքիր թեմա հանդիսանալ:[13]
Գլոբալացման գործընթացում, տնտեսական և մշակութային զարգացման հարցում, կարևորվում է երաժշտության դերը: Երաժշտության մեջ այնպիսի ժանրեր, ինչպիսիք են՝ ջազը և ռեգին սկսել են զարգանալ տեղային մակարդակում, իսկ ավելի ուշ դարձել են միջազգային երևույթ: Գլոբալացումը նպաստել է համաշխարհային երաժշտություն երևույթի ի հայտ գալուն՝ զարգացող երկրների երաժշտությունը հասանելի դարձնելով ավելի լայն լսարաններին:[14]: Չնայած որ «համաշխարհային երաժշտություն» եզրույթը ի սկզբանե նախատեսված էր էթնիկ երաժշտության համար, սակայն գլոբալացումը այսօր այնքան է ընդլայնել իր շրջանակները, որ ներառում է այնպիսի հիբրիդ ենթաժանրեր, ինչպիսիք են՝ «համաշխարհային համադրումը», «գլոբալ համադրումը», «էթնիկ համադրումը»[15] և վորլդ բիթ:[16][17]
Պիեռ Բուրդյոն այն համոզմունքին էր, որ «սպառում» հասկացությունը կարելի է դիտարկել որպես ինքնաճանաչում և ինքնության ձևավորում: Երաժշտության տեսանկյունից դա նշանակում է, որ յուրաքանչյուր անհատ ունի իր սեփական երաժշտական ինքնությունը, որը պայմանավորված է նախասիրություններով և ճաշակով: Այս նախասիրությունների և ճաշակների ձևավորման վրա մեծապես ազդում է մշակույթը, քանի որ դա հանդիսանում է անձի ցանկությունների և վարքագծի ամենահիմնարար պատճառը: Գլոբալացման պատճառով սեփական մշակույթ հասկացությունը այժմ փոփոխության է ենթարկվում: Բացի այդ, գլոբալացումը նպաստել է քաղաքական, անձնական, մշակութային և տնտեսական գործոնների փոխկախվածության մեծացմանը:[19]
ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2005թ. զեկույցի համաձայն՝ [20] մշակութային փոխանակումը ավելի լայն տարածում է գտնում Արևելյան Ասիայում, սակայն Արևմտյան երկրները դեռևս շարունակում են մնալ մշակութային ապրանքների հիմնական արտահանողները: 2002թ. ՄԹ-ից և ԱՄՆ-ից հետո Չինաստանը մշակութային բնույթի ապրանքների երրորդ ամենամեծ արտահանողն էր: 1994-2002թթ. ընթացքում Հյուսիսային Ամերիկայից և Եվրոպական միությունից արտահանումների թիվը նվազել է, մինչդեռ Ասիան իր մշակութային բնույթի ապրանքների արտահանումների թվով գերազանցել է Հյուսիսային Ամերիկայի արտահանման ցուցանիշները: Այդ հանգամանքը պայմանավորված է նրանով, որ Ասիայի բնակչությունը և տարածքը Հյուսիսային Ամերիկայից մի քանի անգամ մեծ է: Ամերիկանացումը բնորոշվում է ամերիկյան քաղաքական մեծ ազդեցության շրջանով և ամերիկյան խանութների, շուկաների զգալի աճով և դեպի այլ երկրներ իրերի ներմուծումով:
Գլոբալացման շուրջ որոշ քննադատներ պնդում են, որ այն վտանգում է մշակույթների բազմազանությունը: Երբ գլոբալացման արդյունքում գերիշխող երկրի մշակույթը ներդրվում է այն ընդունող երկրում, ապա դա կարող է սպառնալիք դառնալ տեղական մշակույթի բազմազանության համար: Որոշներն էլ այն համոզմունքն են հայտնում, որ գլոբալացումը ի վերջո կարող է հանգեցնել մշակույթի Արևմտականացման կամ Ամերիկանացման, որի դեպքում տնտեսապես և քաղաքականապես ազդեցիկ արևմտյան երկրների գերիշխող մշակութային հայացքները տարածվում և վտանգ են ներկայացնում տեղական մշակույթների համար:
Գլոբալացումը բազմանշանակ երևույթ է, որն առնչվում է աշխարհի քաղաքական բազմակողմանի հարաբերություններին և նպաստում է երկրների միջև մշակույթը ներկայացնող տարրերի տարածմանը և շուկաների աճին: Հնդկաստանի օրինակը արտացոլում է մշակութային գլոբալացման ազդեցությունը, մասնավորապես՝ Մշակութային պլյուրալիզմի համատեքստում:[21]
Տրանսմշակութային աշխարհընկալումը ենթադրում է՝ «մեկ այլ անձի մեջ ինքն իրեն տեսնելը»:[22] Տրանսմշակութային երևույթը[23] մեկնաբանվում է որպես «երևույթ, որն իր մեջ ներառում է ամբողջ [[մարդկության մշակույթը]] մշակույթի մակարդակները»<ref name="FD">[http://www.thefreedictionary.com/transcultural transcultural], thefreedictionary.com</ref> և կամ «իր մեջ ընդգրկում կամ էլ համակցում է ավելի քան մեկ [[մշակույթի]] տարրեր»:<ref name="YD">[http://www.yourdictionary.com/transcultural transcultural], yourdictionary.com</ref>