Մասնակից:Sona Kocharyan/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Վլադիմիր Սեմյոնովիչ Վիսոցկի (, ), խորհրդային բանաստեղծ, թատրոնի և կինոյի դերասան, բազմաթիվ երգերի հեղինակ-կատարող (հեղինակային երգ), արձակ ստեղծագործությունների և սցենարների հեղինակ։ ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (««Հանդիպման վայրը փոխել չի կարելի» գեղարվեստական հեռուստաֆիլմում Ժեգլովի կերպարի ստեղծման և հեղինակային երգերի կատարման համար» 1987 թվական, հետմահու)։
Որպես պոետ՝ Վիսոցկին նախ և առաջ կայացել է հեղինակային երգերի ժանրում։ Նրա գրած առաջին ստեղծագործությունները 1960-ական թվականների մասին էին։ Սկզբում դրանք նա կատարում էր ընկերների շրջանում, ավելի ուշ մեծ ճանաչում ստացան երկրով մեկ տարածված ձայնագրությունների շնորհիվ։ Վիսոցկու պոեզիան տարբերվում էր թեմաների բազմազանությամբ (փողոցային, ճամբարային, զինվորական, երգիծական, կենցաղային, հիքիաթային, «սպորտային» երգեր) ենթատեքստի սրամտությամբ, հեղինակի շեշտադրված սոցիալ-բարոյական դիրքորոշմամբ։ Նրա ստեղծագործություններում, որտեղ պատմվում էր էքստրեմալ իրավիճակում հայտնված մարդկանց ներքին ընտրության մասին, նկատվում էին էկզիստենցիալական շարժառիթներ։ Վիսոցկու ստեղծագործական էվոլյուցիան բաղկացած է մի քանի փուլից։ Նրա վաղ ստեղծագործություններում գերակշռում էին փողոցային և բակային երգերը։ 1960-ական թվականների կեսերի ստեղծագործությունների թեմատիկան սկսեց ընդլայնվել, իսկ երգաշարերը՝ դասվել «ռուսական կյանքի նոր հանրագիտարանում»։ 1970-ական թվականների ստեղծագործությունների նշանակալի մասը կազմում էին խոստովանական-փիլիսոփայական բնույթի երգերն ու բանաստեղծությունները, նա հաճախ էր անդրադառնում կեցության հավերժական հարցերին։
1960 թվականին Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիան ավարտած Վիսոցկու թատերական կեսագրությունը գլխավորապես կապված է Տագանկայի թատրոնի հետ։ Այդ բեմում դերասանը մարմնավորել է Գալիլեյի («Գալիլեյի կյանքը» ներկայացում, 1966 թվական), Խլապուշայի («Պուգաչով», 1967 թվական), Համլետի («Համլետ», 1971 թվական), Լոպախինի («Բալենու այգի», 1975), Սվիդրիգայլովի («Հանցանք և պատիժ», 1979) կերպարները։
Վիսոցկու նորամուտը կինո տեղի ունեցավ 1959 թվականին, երբ նա «Տարեկիցները» ֆիլմում կատարեց դրվագային դեր։ Կինոմատոգրաֆիայում աշխատած տարիների ընթացքում դերասանը նկարահանվել է ավելի քան 25 ֆիլմում։ Վիսոցկու կինոկենսագրությունը ներառում է ընդհատակյա գործիչ Բրոդսկու («Ինտերվենցիա», 1968), կենդանաբան Ֆոն Կորենի («Վատ լավ մարդ», 1973), Կապիտան Ժեգլովի («Հանդիպման վայրը փոխել չի կարելի», 1979), Դոն Գուանի («Փոքրիկ ողբերգություններ», 1979) և այլ դերերը։ Հետազոտողները ընդգծում են, որ Վիսոցկու բեմական և էկրանային աշխատանքներում արտահայտչականությունը զուգորդվում էր հոգեբանական իսկության հետ։ Ներկայացումների շարքում, ինչպես նաև գեղարվեստական ֆիլմերում, հեռուստա- և ռադիոբեմադրություններում նա հանդես էր գալիս և որպես երգերի հեղինակ։
Կյանքի օրոք Վիսոցկու երգերը ԽՍՀՄ-ում չեն ստացել պաշտոնական ճանաչում։ 1968 թվականին հրաման է արձակվել հեղինակազրկել նրա երգիծաբանաստեղծական ստեղծագործությունները։ Ընդհուպ 1981 թվականը խորհրդային ոչ մի հրատարաակչություն չի տպագրել ոչ մի գիրք Վիսոցկու տեքստերով։ Գրաքննական սահմանափակումերը մասամբ հանվել են միայն Վիսոցկու մահից հետո, երբ լույս տեսավ նրա «Նյարդ» բանաստեղծությունների ժողովածուն (կազմող՝ Ռոբերտ Ռոժդեստվենսկի)։ Այդուհանդերձ գրաքննչական վերահսկողությունը Վիսոցկու բանաստեղծությունների և երգերի տպագրության, ինչպես նաև նրան նվիրված լրագրային-ամսագրային հոդվածների նկատմամբ շարունակում էր գործել ընդհուպ Վերակառուցումը։ Նրա գործունեության օրինականացումը սկսվեց Խորհրդային Միությունում 1986 թվականին, երբ ԽՍՀՄ Գրողների միությունում ստեղծվեց Վիսոցկու գրական ժառանգության հանձնաժողով։ 1980-ական թվականների կեսերից սկսցվեց բանաստեղծի գրքերի և ժողովածուների տպագրությունը, տարվում են նրա գործունեությանը նվիրված հետազոտական աշխատանքներ։ Ըստ որոշ գնահատականների՝ Վիսոցկին, զբաղեցնելով 20-րդ դարի ռուսական գրականության կենտրանական դիրքերից մեկը, «մեծ ազդեցություն է ունեցել իր ժամանակակիցների և հաջորդող սերունդների հայացքների ձևավորման վրա»։