Մասնակից:Rubina Manukian/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Նիտրոգլիցերին, հայտնի է նաև որպես գլիցերիլ տրինիտրատ (GTN), հանդիսանում է դեղորայք սրտային անբավարարության և արյան բարձր ճնշման համար, այն նաև բուժում և կանխարգելում է կրծքավանդակի ցավը, դեպի սիրտ արյան անբավարար հոսքի, սրտամկանի ինֆարկտի[1] կամ կոկաինի[1] օգտագործմամբ պայմանավորված։Այն օգտագործում են ներքին ընդունմամբ՝ լեզվի տակ, ինչպես նաև կիրառվում է մաշկի վրա կամ ներերակային ներարկումների միջոցով[1]։
Ընդհանուր կողմնակի ազդեցություններ են հանդիսանում գլխացավը և արյան ցածր ճնշումը, որը կարող է ծանր ընթացք ունենալ[1]։ Դեռևս պարզ չէ, դեղորայքի օգտագործումը հղիության ընթացքում անվտանգ է երեխայի համար, թե ոչ[1]։ Հակացուցված է այն օգտագործել սիլդենաֆիլային (PDE5 ինհիբիտոր) ընտանիքին պատկանող դեղամիջոցների հետ՝ ցածր արյան ճնշման ծանր հետևանքներից խուսափելու համար[1]։
Նիտրոգլիցերինը նիտրատների ընտանիքին պատկանող դեղամիջոց է[1]։ Նրա ազդման մեխանիզմն դեռևս ամբողջությամբ պարզաբանված չէ, սակայն ենթադրվում է, որ գործառույթի հիմքում ընկած է արյան անոթների լայնացումը[1]։
Նիտրոգլիցերինի մասին հիշատակումներ կան դեռևս 1846 թվականից, իսկ բժշկական օգտագործման անցել է 1878 թվականին[2][3]:Այն ընդգրված է Համաշխարհային առողջաապահական կազմակերպության կարևորագույն դեղամիջոցների ցանկում, որպես ամենաարդյունավետ և անվտանգ դեղորայքներից մեկը:
Նիտրոգլիցերին դեղամիջոցը (GTN) դա նիտրոգլիցերին քիմիական նյութի[3] նոսրացրած ձևն է, որը հանդիսանում է պայթուցիկ նյութ: Նոսրացված վիճակում նութը չի դրսևորում պայթուցիկ հատկություններ[3]: